Հայ երիտասարդների ընդգրկվածությունը միջազգային ծրագրերին<br /> բաւականին զիջում է հարեւան երկրների երիտասարդության<br /> մասնակցութեան մակարդակին<br />


Հայ երիտասարդների ընդգրկվածությունը միջազգային ծրագրերին
բաւականին զիջում է հարեւան երկրների երիտասարդության
մասնակցութեան մակարդակին

  • 09-11-2009 18:10:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային հայկական կոնգրեսի «Երիտասարդական կազմակերպութիւնների ասոցիացիա»-ի (ԵԿԱՅ) եւ «Հայկական գիւղական երիտասարդություն» հասարակական կազմակերպութեան նախաձեռնութեամբ նոյեմբերի 7-8-ին Երեւանում կազմակերպուեցին ուսուցողական եւ տեղեկատուական դասընթաց-սեմինարներ` «Երիտասարդություն եւ միջազգային ինտեգրում» թեմայով: Սեմինարների նպատակն էր երիտասարդներին տալ մանրամասն տեղեկատուութիւն այն մասին, թէ ինչպէս նրանք կարող են մասնակցել միջազգային կազմակերպութիւնների կողմից առաջարկուող ծրագրերին: Նշուեց, որ յատկապէս կարեւոր է համարւում գիւղական, մասնաւորապէս սահմանամերձ շրջանների երիտասարդության մասնակցութեան հնարաւորութիւնը այդ ծրագրերին: ԵԿԱՅ-ի նախագահ Ատոմ Մխիթարեանը գտնում է, որ հիմնական խնդիրը երիտասարդության պասիվությունն է: «Խնդիրը ոչ թէ ներուժի մէջ է, թէ լեզուների իմացության, եւ թէ նրանց աշխարհայեացքի առումով, այլ միջազգային ծրագրերին ընդգրկվածության պակասի մէջ: Համեմատելով հարեւան երկրների երիտասարդության մասնակցութեան մակարդակի հետ` հայ երիտասարդների ընդգրկվածությունը բաւականին զիջում է»,- ասաց նա:
  -   Հասարակութիւն