Երեք հայ կաթոլիկ հոգեւորականներ հրաշքով փրկվել են պատահարից<br />


Երեք հայ կաթոլիկ հոգեւորականներ հրաշքով փրկվել են պատահարից

  • 05-11-2009 19:50:00   |   |  Հասարակութիւն
ԲԵՅՐՈՒԹ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հոկտեմբերի 28-ին երեք կաթոլիկ հայրեր` Ռաֆայէլ Պայյանը, Համազասպ Ոսկյանը եւ Վարդան Թեքեյանը փրկվել են պատահարից, որ տեղի է ունեցել լիբանանասիրիական սահմանի մօտ: Ինչպէս հաղորդում է «Ազդակը», Հալեպից վերադառնալու ճանապարհին նրանց տեղափոխող մեքենան ընկել է կամուրջից եւ շրջուելով յայտնուել Քեբիր գետում: Թէեւ հոգեւորականները մարմնական լուրջ վնասուածքներ չեն ստացել, բայց երկար ժամանակ մնացել են ջրի մէջ, մինչեւ սահմանին մօտ գտնուող սիրիացիները հասել են դէպքի վայր եւ հանել նրանց ջրից:
  -   Հասարակութիւն