Յունահայ դերասանի մասնակցութեամբ ֆիլմի ցուցադրումով բացուել
է Աթէնքի Եւրոպական ֆիլմերի փառատոնը
03-11-2009 14:35:00 | | Մշակոյթ
ԱԹԷՆՔ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Յոյն
ռեժիսոր Վասիլիս Մազոմենոսի «Guilt» վերնագրով նոր ֆիլմի
ցուցադրությամբ Աթէնքում հոկտեմբերի 22-ին բացուել է Եւրոպական
ֆիլմերի փառատոնը, որը տեւել է 11 օր: Ինչպէս հաղորդում է «Ազատ
օր»-ը, այս ֆիլմի գլխաւոր դերակատարներից մէկը յունահայ ճանաչուած
դերասան Արթո Աբարդյանն է:
«Guilt»-ը քաղաքական բնոյթի ֆիլմ է եւ վերաբերում է Կիպրոսի
հիմնախնդրին: Աթէնքի կինոթատրոններում այն կցուցադրուի առաջիկայ
դեկտեմբեր եւ յունուար ամիսներին: