«Ամերիաբանկ» ՓԲԸ 2009թ.-ի 9 ամսուայ շահոյթը հարկումից յետոյ<br /> կազմել է 1,1 մլրդ դրամ<br />


«Ամերիաբանկ» ՓԲԸ 2009թ.-ի 9 ամսուայ շահոյթը հարկումից յետոյ
կազմել է 1,1 մլրդ դրամ

  • 02-11-2009 18:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Ամերիաբանկ» ՓԲԸ 2009թ. 9 ամսուայ արդիւնքներով ապահովել է 1,1 մլրդ դրամի շահոյթ հարկումից յետոյ եւ այս ցուցանիշով զբաղեցնում է երրորդ տեղը ՀՀ բանկային համակարգում: Ստացուած շահոյթի 48%-ը բաժին է ընկնում III եռամսյակին: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տեղեկացրեցին «Ամերիաբանկից», նախորդ տարուայ 9 ամսուայ համեմատութեամբ Բանկի ընթացիկ տարուայ զուտ շահոյթը կրկնապատկուել է, ընդ որում զուտ տոկոսային եւ նմանատիպ եկամուտներն աճել են 97%-ով, իսկ գործառնական եկամուտները` 87%-ով: Նշուեց նաեւ, որ եթէ 2008թ.-ի 9 ամսուայ արդիւնքներով Բանկի շահութահարկի գծով ծախսերը կազմել էին ընդամէնը 135 մլն դրամ, ապա ընթացիկ տարուայ 9 ամսում այդ գծով ծախսը կազմել է արդէն 396 մլն դրամ: «Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայութիւններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «տրոյկադիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերութիւններից մէկը:
  -   Տնտեսութիւն