«Ամերիաբանկ»-ը շարունակում է ընդլայնել բանկոմատների ցանցը<br />


«Ամերիաբանկ»-ը շարունակում է ընդլայնել բանկոմատների ցանցը

  • 02-11-2009 17:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մօտ օրերս «Ամերիաբանկ»-ը շահագործման կյանձնի եւս 2 բանկոմատ` Արարատում եւ Վարդենիսում, այսպիսով, հասցնելով բանկոմատների ընդհանուր թիւը մինչեւ 34-ի, որոնցից 26-ը գործում են Երեւանում, միւսները` ՀՀ մարզերում: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին տեղեկացրեցին «Ամերիաբանկից», մինչեւ տարեվերջ բանկոմատների թիւը կաւելացուի եւս 9-ով: Տեղեկացվեց նաեւ, որ բանկոմատների աճին զուգընթաց աճել են նաեւ բանկոմատներով կատարւող գործարքների ծաւալներն ու քանակը: Ընթացիկ տարուայ III եռամսյակում «Ամերիաբանկի» բանկոմատներով կատարուված գործարքների ծաւալը նախորդ տարուայ նոյն ժամանակաշրջանի համեմատութեամբ աճել է գրեթէ 3 անգամ եւ նոյնքան անգամ էլ աճել է բանկոմատներով կատարուված գործարքների քանակը: Աճել է նաեւ Բանկի կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակը. ընթացիկ տարուայ 9 ամսում նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ դրանց քանակը կրկնապատկուել է: «Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ, ներդրումային բանկ է, որն իրականացնում է կորպորատիվ, ներդրումային եւ սահմանափակ մանրածախ բանկային ծառայութիւններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: «Ամերիաբանկ»-ի Տնօրէնների խորհրդի նախագահն է պրն Ռուբէն Վարդանեանը, Տնօրինության նախագահ-գլխաւոր տնօրէնը` պրն Արտակ Հանեսյանը: «Ամերիաբանկ»-ի ռազմավարական գործընկերն է «տրոյկադիալոգ» խումբը` Ռուսաստանի ամենամեծ ներդրումային բանկային ընկերութիւններից մէկը:
  -   Տնտեսութիւն