Պոլսո հայոց պատրիարքարանի ներկայացուցիչը Գերմանիայում<br /> մասնակցել է միջկրոնական երկխօսութեան հանդիպումներին<br />


Պոլսո հայոց պատրիարքարանի ներկայացուցիչը Գերմանիայում
մասնակցել է միջկրոնական երկխօսութեան հանդիպումներին

  • 23-10-2009 18:30:00   |   |  Հասարակութիւն
ԷՐԼԱՆԳԵՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Գերմանիայի Էրլանգեն քաղաքում հոկտեմբերի 19-22 տեղի են ունեցել միջկրոնական երկխօսութեան հանդիպումներ, որոնց Պոլսո հայոց պատրիարքարանից մասնակցել է Թաթուլ վարդապետ Անուշյանը: Յունական, հրեական, իսլամական եւ հայկական եկեղեցիների ներկայացուցիչներն այցելել են Էրլանգենի քաղաքապետարանի թանգարան, Կալվինական Աւետարանական եկեղեցի, Պամբերգ քաղաքի Լատինական կաթոլիկ եկեղեցի, Լութերական Աւետարանական եկեղեցու Ակադեմիա: Վերջին օրը տեղի է ունեցել ժողով Էրլանգենի փոխքաղաքապետի ղեկավարութեամբ, որին մասնակցել են պատուիրակութեան անդամները, միջկրոնկան երկխօսութեան կազմակերպիչները, տեղի համայնքի ներկայացուցիչները: Նիստի ընթացքում քննարկուել են համայնքներին ու փոքրամասնություններին վերաբերող հարցեր:
  -   Հասարակութիւն