«WorleyParsons» միջազգային կոնսորցիումը Հայաստանի<br /> կառավարութեանն է ներկայացրել նոր միջուկային էներգաբլոկի<br /> տեխնիկական աշխատանքների հիմնավորման նախագիծը<br />


«WorleyParsons» միջազգային կոնսորցիումը Հայաստանի
կառավարութեանն է ներկայացրել նոր միջուկային էներգաբլոկի
տեխնիկական աշխատանքների հիմնավորման նախագիծը

  • 16-10-2009 21:08:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկիկառուցման ծրագրի իրականացման նպատակով յայտարարուած մրցոյթում յաղթող ճանաչուած աուստրալիական «WorleyParsons» միջազգային կոնսորցիումն արդէն կառավարութեան քննարկմանն է ներկայացրել տեխնիկական աշխատանքների հիմնավորման առաջին նախագիծը: Այս մասին հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարութիւնում տեղի ունեցած ասուլիսում յայտնեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանը: Քննարկման արդիւնքում, ըստ Ա.Մովսիսեանի, վերջնականապէս կընտրուի նոր ատոմային էներգաբլոկի կառուցուածքը: Ըստ նրա, ատոմակայանը ունենալու է մի քանի ներդրողներ: Պասխանելով այն հարցին, թէ արդեօ՞ք ճիշտ է, որ Հայաստանին մատակարարւող գազի գնի իջեցման դիմաց ատոմակայանի կառավարման մենաշնորհը տրվելու է Ռուսաստանին, Ա.Մովսիսեանը ասաց. «Ես նման բան պաշտօնապէս չեմ լսել: Եվ չեմ կարծում, որ նրանք նման հարց կբարձրացնեն»: Ինչ վերաբերում է Ռուսաստանից ներկրւող գազի գնի իջեցմանը, Ա.Մովսիսեանը նշեց, որ ներկայումս Ռուսաստանի հետ բանակցութիւններ են վարւում` փորձելով հնարաւորութեյան սահմաններում աւելի «մեղմ» գին սահմանել:
  -   Տնտեսութիւն