Հայաստանում ստեղծուել է ազգային երիտասարդական<br /> քաղաքականութեան խորհուրդ <br />


Հայաստանում ստեղծուել է ազգային երիտասարդական
քաղաքականութեան խորհուրդ

  • 16-10-2009 20:36:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի վարչապետի որոշմամբ ստեղծուել է ազգային երիտասարդական քաղաքականութեան խորհուրդ: Ինչպէս հոկտեմբերի 16-ին ՀՀ կառավարութիւնում կայացած ասուլիսում նշեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսէն Քարամյանը, նորաստեղծ խորհուրդը հնարաւորութիւն կտայ պետական երիտասարդական քաղաքականութեան ոլորտում արմատական փոփոխութիւններ իրականացնել` հիմքում ունենալով երիտասարդների, նրանց կազմակերպած խմբերի` հանրային կեանքի ամենատարբեր ոլորտներում մասնակցութեան խթանումը` որակական նոր մակարդակով: Խորհրդի ստեղծման հիմքում ամենակարեւորը համակառավարման սկզբունքն է. խորհրդում հաւասար թւով ներկայացուելու են կառավարութեան համապատախան գերատեսչութեան եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչները: Խորհրդի նախագահը ՀՀ վարչապետն է, իսկ խորհրդի քարտուղարը կընտրուի հասարակական սեկտորից: Ա.Քարամյանի խօսքերով, խորհրդում լուծում են ստանալու երիտասարդների բոլոր այն խնդիրները, որոնք դուրս են սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարութեան տիրույթից: Այսինքն, խորհուրդն ապահովելու է բազմասեկտոր կապ` բոլոր ոլորտների խնդիրների կարգաւորմամբ զբաղուող գերատեսչութիւնների հետ: Ա.Քարամյանը տեղեկացրեց, որ այս տարուայ համեմատ պետբիւջէից յաջորդ տարի դրամաշնորհների համար նախատեսւող գումարն աւելացուել է երեք անգամ եւ հասցուել 60 մլն դրամի: Ինչ վերաբերում է ԵԽ երիտասարդական հիմնադրամից Հարաւային Կովկասի երկրներին տրամադրուող դրամաշնորհների ծալավում Հայաստանին աւելի քիչ միջոցների տրամադրմանը, ապա, ըստ Ա.Քարամյանի, դա պայմանաւորուած է այն հանգամանքով, որ երիտասարդական կազմակերպութիւնները պասիվ են եւ չեն կարողանում ներկայացնել միջազգային չափանիշներին համապատասխանող ծրագրեր: Նշենք, որ հարեւան երկրների համեմատութեամբ Հայաստանին 2006թ.-ին տրամադրվել էր մօտ տասն անգամ քիչ դրամաշնորհ (Ադրբեջանին` 260 հազար եւրօ, Վրաստանին` 167 հազար, իսկ Հայաստանին` 26 հազար 500 եւրօ): Ա.Քարամյանը պետական երիտասարդական քաղաքականութեան տիրույթում կարեւորեց նաեւ տնտեսութիւնում երիտասարդների ներգրավվածության խթանումը, երիտասարդ գործարարների ակտիւացումը: Փոխնախարարը նշեց նաեւ, որ Հայաստանում երիտասարդներն առաւելապէս ներգրաւուած են քաղաքական ոլորտում: Ա.Քարամյանը նշեց նաեւ, որ խորհրդի առաջին նիստը տեղի կունենայ նոյեմբերի առաջին տասնօրեակում, որին կմասնակցի ԵԽ-ի Սսպորտի եւ երիտասարդության հարցերի բաժնի գլխաւոր տնօրէնը:
  -   Հասարակութիւն