Հոկտեմբերի 30-ից Ազգային ժողովի մշտական յանձնաժողովներում<br /> կմեկնարկեն «ՀՀ 2010թ.-ի պետական բիւջէի մասին» օրէնքի նախագծի<br /> նախնական քննարկումները<br />


Հոկտեմբերի 30-ից Ազգային ժողովի մշտական յանձնաժողովներում
կմեկնարկեն «ՀՀ 2010թ.-ի պետական բիւջէի մասին» օրէնքի նախագծի
նախնական քննարկումները

  • 09-10-2009 19:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 6-ը Հայաստանի Ազգային ժողովի մշտական յանձնաժողովներում կանցկացուեն «ՀՀ 2010թ.-ի պետական բիւջէի մասին» օրէնքի նախագծի նախնական քննարկումները` ըստ առանձին ոլորտների: Յանձնաժողովների նիստերին կմասնակցեն նաեւ գործադիր իշխանութեան տարբեր մարմինների պատասխանատուները: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ԱԺ-ի հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, հաստատուած ժամանակացոյցի համաձայն, մշտական յանձնաժողովներում քննարկումների ամփոփումը նախատեսուած է մինչեւ նոյեմբերի 12-ը, իսկ նախագծի վերաբերեալ ԱԺ-ի պատգամաւորների, խմբակցութիւնների եւ մշտական յանձնաժողովների գրաւոր առաջարկութիւնների ներկայացումը ԱԺ աշխատակազմ` մինչեւ նոյեմբերի 13-ի ժամը 15.00-ն: «ՀՀ 2010թ.-ի պետական բիւջէի մասին» օրէնքի նախագիծը` ԱԺ-ի նախագահի առաջարկութեամբ, կընդգրկուի խորհրդարանի նոյեմբերի 16-19-ի հերթական քառօրեայ նիստերի օրակարգում:
  -   Տնտեսութիւն