Այս տարուայ յունուար-սեպտեմբերին 21,4%-ով աւելացել է ՓՄՁ ԶԱԿ<br /> դիմողների թիւը<br />


Այս տարուայ յունուար-սեպտեմբերին 21,4%-ով աւելացել է ՓՄՁ ԶԱԿ
դիմողների թիւը

  • 02-10-2009 18:30:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Փոքր եւ միջին ձեռներեցութեան զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) կողմից իրականացyող պետական աջակցութեան ծրագրի շրջանակներում այս տարուայ յունուար-սեպտեմբերին աջակցութիւն է տրամադրվել 4283 սկսնակ եւ գործող սուբյեկտի, որոնցից 1042-ին ծրագրային մի քանի ուղղութիւններով: Ինչպէս հոկտեմբերի 2-ին ՀՀ կառավարութիւնում հրաւիրուած ասուլիսում տեղեկացրեց ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրէն Իշխան Կարապետեանը, ընդհանուր առմամբ բաւարարուել է 8100 աջակցութիւն-յայտ: Ըստ նրա, աջակցութիւնը ցուցաբերվել է խորհրդատուական, տեղեկատուական, ուսուցողական, ապրանքների եւ ծառայութիւնների առաջմղման, սկսնակ գործարարների ձեռներեցութեանն օժանդակության, ֆինանսական ռեսուրսների ներգրաւման եւ մի շարք այլ ուղղութիւններով: Ի. Կարապետեանի խօսքերով, աջակցութիւն ստացածների 80%-ը գործունէութիւն է ծաւալում մարզերում, իսկ 20%-ը` Երեւանում: Այս տարի 21,4%-ով աւելացել է ՓՄՁ ԶԱԿ դիմողների թիւը: Ըստ նրա, ներկայումս ընթացքի մէջ է վարկային երաշխավորությունների տրամադրման ծրագիրը, որի հիմնական նպատակն է լուծել գրաւի խնդիր ունեցող ՓՄՁ-ների եւ բանկերի միջեւ առաջացող խնդիրները: Ծրագրի շրջանակներում յունուար-սեպտեմբերին տրամադրվել է 246,5 մլն դրամի վարկային երաշխավորություն, որոնց շնորհիւ ձեռնարկատէրերը բանկերից ներգրաւել են շուրջ 435,2 մլն դրամի ֆինանսական միջոցներ: Իսկ սկսնակ գործարարների աջակցութեան ծրագրով նշուած ժամանակահատուածում 53 մարդ ստացել է սեփական բիզնես ձեռնարկելու ֆինանսական աջակցութիւն: Կարեւոր ձեռքբերումներից Ի.Կարապետեանը համարում է այս տարի «ՓՄՁ ներդրումներ. ունիվերսալ վարկային կազմակերպութեան» հիմնադրումը: Վարկային ունիվերսալ կազմակերպութեան նպատակն է իրականացնել ՓՄՁ-ների ուղղակի վարկավորում եւ կապիտալի ֆինանսաւկորում: Կազմակերպութեան կանոնադրական կապիտալը կազմում է 1 մլրդ 150 մլն դրամ, բացի դրանից կազմակերպութիւնը վարկային միջոցներ է ներգրաւել ՀՀ ֆինանսների նախարարութիւնից` մօտ 6,4 մլրդ դրամի չափով: ՓՄՁ ԶԱԿ-ը միջոցառումներ է իրականացրել նաեւ տնտեսութեան զարգացման նպատակով օպերատիւ շտաբի կողմից դրական ընտացք ստացած բիզնես ծրագրերի եւ նախագծերի իրագործմանն աջակցելու ուղղութեամբ: Յունուար-սեպտեմբերին արդէն իսկ աջակցութիւն է տրամադրվել 15 ծրագրի: Քննարկման փուլում են գտնւում նաեւ 4,2 մլրդ դրամ արժողութեամբ 25 նախագիծ, որոնք ներառում են ինչպէս ուղղակի վարկավորում, այնպէս էլ կապիտալի ֆինանսաւկորում:
  -   Տնտեսութիւն