2009թ.-ի յունուար-օգոստոսին Հայաստանում շուրջ 86,1 մլրդ
դրամով աւելացել են ազատ բիւջէտային միջոցները
02-10-2009 16:32:00 | Հայաստան | Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի
յունուար-օգոստոսին Հայաստանում շուրջ 86,1 մլրդ դրամով աւելացել են
ազատ բիւջէտային միջոցները: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ
Ֆինանսների նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ
կապերի բաժնից:
Ազատ բիւջէտային միջոցների
աւելացումը պայմանաւորուած է նրանով, որ Ռուսաստանի Դաշնութեան
կողմից տրամադրուած 185,1 մլրդ դրամ պետական վարկի միջոցները
ներդրուել են գանձապետարանում բացուած կայունացման դեպոզիտային
հաշուին, որից հաշուետու ժամանակահատուածում ՀՀ կառավարութեան
համապատասխան որոշումներով ինն ամիսների ընթացքում նախատեսուել է
օգտագործել 107,4 մլրդ դրամ, որի շրջանակներում կայունացման
դեպոզիտային հաշվից յունուար-օգոստոս ամիսներին պետական բիւջէ է
փոխանցուել 86,6 մլրդ դրամ, որն էլ օգտագործուել է աւելի քան 35,9
մլդ դրամի չափով: