2009թ.-ի յունուար-օգոստոսին Հայաստանում շուրջ 86,1 մլրդ<br /> դրամով աւելացել են ազատ բիւջէտային միջոցները<br />


2009թ.-ի յունուար-օգոստոսին Հայաստանում շուրջ 86,1 մլրդ
դրամով աւելացել են ազատ բիւջէտային միջոցները

  • 02-10-2009 16:32:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի յունուար-օգոստոսին Հայաստանում շուրջ 86,1 մլրդ դրամով աւելացել են ազատ բիւջէտային միջոցները: Այս մասին «ՆՏ»-ին յայտնեցին ՀՀ Ֆինանսների նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնից: Ազատ բիւջէտային միջոցների աւելացումը պայմանաւորուած է նրանով, որ Ռուսաստանի Դաշնութեան կողմից տրամադրուած 185,1 մլրդ դրամ պետական վարկի միջոցները ներդրուել են գանձապետարանում բացուած կայունացման դեպոզիտային հաշուին, որից հաշուետու ժամանակահատուածում ՀՀ կառավարութեան համապատասխան որոշումներով ինն ամիսների ընթացքում նախատեսուել է օգտագործել 107,4 մլրդ դրամ, որի շրջանակներում կայունացման դեպոզիտային հաշվից յունուար-օգոստոս ամիսներին պետական բիւջէ է փոխանցուել 86,6 մլրդ դրամ, որն էլ օգտագործուել է աւելի քան 35,9 մլդ դրամի չափով:
  -   Տնտեսութիւն