2009թ.-ի 8 ամիսներին նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի<br /> համեմատ Երեւանում 59,9 տոկոսով աճել են հանցագործութեան դէպքերը<br />


2009թ.-ի 8 ամիսներին նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի
համեմատ Երեւանում 59,9 տոկոսով աճել են հանցագործութեան դէպքերը

  • 02-10-2009 16:26:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի առաջին 8 ամսուայ ընթացքում Երեւանում գրանցուել է 4696 հանցագործութիւն, ինչ 1760 դէպքով կամ 59,9 տոկոսով աւելի է նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի ցուցանիշից: Այս մասին լրագրողների հետ հոկտեմբերի 2-ի հանդիպմանը յայտնեց ՀՀ Ոստիկանութեան Երեւանի վարչութեան պետ, գեներալ-մայոր Ներսէս Նազարեանը: Մայրաքաղաքում գրանցուած դէպքերը կազմել են հանրապետութիւնում կատարուված հանցագործությունների 49,8 տոկոսը` նախորդ տարուայ 50,4-ի դիմաց, իսկ յանցաւորութեան ինդեքսը իւրաքանչիւր 10 հազար բնակչի հաշուարկով կազմել է 42,6` հանրապետական 29,3-ի դիմաց: Հանցագործությունների աճը տեղի է ունեցել հիմնականում սեփականութեան դէմ ուղղուած հանցագործությունների հաշուին, որոնց թիւն աւելացել է 836-ով, այդ թւում` 674-ով աճել են անձնական գոյքի գողութիւնները, 62-ով` բնակարանային գողութիւնները, 10-ով` կողոպուտները: Աճել են նաեւ անձի դէմ ուղղուած յանցագործութիւնները` 423-ով կամ 126 տոկոսով, այդ թւում` մարմնական վնասուածքներ հասցնելու դէպքերը` 159-ով: Երեւանի համայնքներից հանցագործությունների թւով «աչքի է ընկել» Կենտրոնը, որտեղ 550-ով աճել են հանցագործությունների դէպքերը` կողոպուտներ, գողութիւններ, մարմնական վնասուածքներ հասցնելու դէպքեր: Կենտրոնից շատ յետ չի մնում նաեւ Արաբկիրի համայնքը: Ըստ Ն.Նազարեանի, 8 ամիսների ընթացքում յայտնաբերուած թմրանյութերի ապօրինի շրջանառութեան դէպքերը աւելացել են 209-ով, իսկ իրացման փաստերը` 108-ով: Մասնաւորապէս, թմրանիւթ պահելու եւ իրացնելու կասկածանքով Երեւանի վարչութիւն են բերման ենթարկուել Իրանի Իսլամական Հանրապետութեան քաղաքացիներ, որոնց բնակարանների խուզարկութեամբ յայտնաբերուել են 302 գ ափիօն եւ 110 գ հաշիշ տեսակի թմրամիջոցներ: Ն.Նազարեանը անհանգստացնող համարեց Երեւանի գիշերային ակումբներում թմրամիջոցների տարածման փաստերը: Ըստ նրա, 23-ով կամ 60,5 տոկոսով աճել է զէնք-զինամթերքի առգրաւման փաստերով յարուցուած քրէական գործերի թիւը: Հրազենով կատարուված հանցագործությունների թիւը աճել է 8-ով: Առգրաւուել կամ յանձնուել է բնակչութեան մօտ ապօրինաբար պահւող 267 միաւոր հրազէն, այդ թւում` 41 ինքնաձիգ, 54 հրացան, 136 ատրճանակ, 3 գնդացիր եւ այլն: 243 դէպքով կամ 179 տոկոսով աճել են տնտեսական գործունէութեան դէմ ուղղուած հանցագործությունների յայտնաբերման դէպքերը: Վարոյթում գտնուող գործերով բացայայտումը աճել է ինչպէս բոլոր հանցատեսակներով, այնպէս էլ հետախուզութեան գծով: Աճել են ինչպէս ծանր, այնպէս էլ առանձնապէս ծանր հանցագործությունների բացայայտման ցուցանիշները, կազմելով 60,6 եւ 67,3 տոկոս: Դիտաւորեալ սպանութիւնների բացայայտումը աճել է 23,4 տոկոսով եւ կազմել 68,4 տոկոս` նախորդ տարուայ 8 ամիսների 45 տոկոսի դիմացղ Երեւանում գրանցուել է աւազակութեան դէպքերի նուազում. 8 ամիսների ընթացքում բացայայտուել է 26 դէպք, չբացահայտուած է մնացել 32-ը, բացայայտման ցուցանիշը նուազել է եւ կազմել 44,8 տոկոս: Առաւել հնչեղութիւն ստացած գործերից է յուլիսի 22-ին «ՎՏԲ-Հայաստան» բանկի Արաբկիրի մասնաճիւղում Վրաստանի 3 քաղաքացիների կողմից կատարուված աւազակային յարձակումը, որը յաջորդ օրն իսկ բացայայտուել է: Յետագայում տեղեկութիւններ են ստացուել, որ նշուած հանցախմբի կողմից ՀՀ տարածքում կատարուել են նաեւ մի շարք բնակարանային գողութիւններ: Եւս 13 հանցախմբեր կատարել են 56 կողոպուտներ, իսկ մէկ յանցաւոր խումբ` շուրջ 140 բնակարանային գողութիւններ: Այդ յանցաւոր խմբերը ձերբակալուած են: Հասարակական վայրերում կատարւող յանցագործութիւնները աճել են 23-ով, ոստիկանութեան բաժիններ բերման է ենթարկուել 1109 քաղաքացի, որից 380-ը` հանցագործութեան կասկածանքով եւ 729-ը` վարչական իրաւախախտումների համար: 2009թ.-ի առաջին 8 ամիսների տուեալներով, 48 դէպքով կամ 38,7 տոկոսով նուազել են անչափահասների կողմից կատարուված յանցագործութիւնները, իսկ նախկինում դատուած անձանց կողմից կատարուված յանցագործութիւնները աճել են 312-ով: Նոյն ժամանակահատուածում յայտնաբերուել է հետախուզման մէջ գտնուող 542 յանցագործ, կամ 77-ով աւելի նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի ցուցանիշից:
  -   Հասարակութիւն