2009 թուականի յունուար-օգոստոսին Հայաստանի պետական բիւջէն<br /> կատարուել է 79 մլրդ դրամ պակասուրդով<br />


2009 թուականի յունուար-օգոստոսին Հայաստանի պետական բիւջէն
կատարուել է 79 մլրդ դրամ պակասուրդով

  • 02-10-2009 15:38:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009 թուականի յունուար-օգոստոսին Հայաստանի պետական բիւջէն կատարուել է 79 մլրդ դրամ պակասուրդով` իննամսյա ծրագրով նախատեսուած 72,6 մլրդ դրամի փոխարէն: Նշենք, որ նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածում պետական բիւջէն կատարուել էր շուրջ -14,2 մլրդ դրամ հավելուրդով: Հաշուետու ժամանակահատուածում պակասուրդի ֆինանսաւորման ներքին աղբիւրները կազմել են շուրջ -136,2 մլրդ դրամ` իննամսյա ծրագրով նախատեսուած -80,8 մլրդ դրամի դիմաց: Ֆինանսաւորման ներքին աղբիւրներում գանձապետական պարտատոմսերից զուտ մուտքերը կազմել են շուրջ 23 մլրդ դրամ` իննամսյա ծրագրով նախատեսուածը գերազանցելով 35%-ով: Յունուար-օգոստոսին շարունակուել է նաեւ ՀՀ ներքին շահող փոխառության պարտատոմսերի հետգնման գործընթացը, որը կազմել է 0,7 մլն դրամ: Մուրհակների մարման նպատակով իննամսյա ծրագրով նախատեսուած 61,9 մլն դրամի վճարումները կատարուել են 99,4%-ով` կազմելով 61,5 մլն դրամ: 607,4 մլն դրամն ուղղուել է «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ից ստացուած վարկի մարմանը: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, 2009 թուականի յունուար-օգոստոս ամիսների ընթացքում պետական բիւջէի պակասուրդի ներքին ֆինանսական ակտիւները կազմել են աւելի քան -158,5 մլրդ դրամ` ապահովելով իննամսյա ծրագրի 163,4% կատարողական:
  -   Տնտեսութիւն