2009թ.-ի յունուար-օգոստոսին նախորդ տարուայ նոյն<br /> ժամանակահատուածի համեմատ Հայաստանի պետական պարտքի սպասարկման<br /> ծախսերն աճել են 11,6%-ով<br />


2009թ.-ի յունուար-օգոստոսին նախորդ տարուայ նոյն
ժամանակահատուածի համեմատ Հայաստանի պետական պարտքի սպասարկման
ծախսերն աճել են 11,6%-ով

  • 02-10-2009 15:36:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի յունուար-օգոստոսին Հայաստանի պետբիւջէից աւելի քան 8,7 մլրդ դրամ է յատկացուել պետական պարտքի սպասարկմանը` կազմելով իննամսյա ծրագրի 73.5%-ը: Նշուած գումարից 6,6 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 2,1 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: 2008թ.-ի նոյն ժամանակահատուածի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 11,6%-ով կամ 908,2 մլն դրամով, ինչը պայմանաւորուած է ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան Տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, պետական բիւջէից տրամադրուած սուբսիդիաների գումարը կազմել է շուրջ 12,2 մլրդ դրամ, որն ապահովել է իննամսյա ծրագրի 81,2% կատարողական եւ 22,1%-ով զիջել նախորդ տարուայ նոյն ցուցանիշին: Հաշուետու ժամանակահատուածում պետական բիւջէի ընթացիկ ծախսերի 11%-ը կամ աւելի քան 48,6 մլրդ դրամը կազմել են դրամաշնորհները, որից աւելի քան 18,3 մլրդ դրամը տրամադրվել է համայնքների բիւջէներին համահարթեցման սկզբունքով տրուող դոտացիաների ֆինանսաւորմանը` 88,9%-ով ապահովելով իննամսյա ծրագրի կատարումը: Դրամաշնորհների իննամսյա ծրագիրն ընդհանուր առմամբ կատարուել է 80,3%-ով: Հաշուետու ժամանակահատուածում պետական բիւջէի ընթացիկ ծախսերի 35,5%-ն ուղղուել է սոցիալական նպաստներին եւ կենսաթոշակներին, որոնք կազմել են աւելի քան 157,7 մլրդ դրամ կամ իննամսյա ծրագրի 86,9%-ը: Մասնաւորապէս` 116,9 մլրդ դրամ տրամադրվել է կենսաթոշակներին, 40,8 մլրդ դրամ` նպաստներին: 2008 թուականի նոյն ժամանակահատուածի համեմատ կենսաթոշակների գծով բիւջէի ծախսերն աճել են 14%-ով, իսկ նպաստներինը` 26,2%-ով: 2009 թուականի յունուար-օգոստոս ամիսներին պետական բիւջէի ոչ ֆինանսական ակտիւների հետ գործառնութիւնները կազմել են շուրջ 50,8 մլրդ դրամ կամ իննամսյա ծրագրի 63,9%-ը, որից աւելի քան 58,8 մլրդ դրամ կազմել են ոչ ֆինանսական ակտիւների գծով ծախսերը եւ շուրջ 8,1 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիւների օտարումից մուտքերը: 2008 թուականի նոյն ժամանակահատուածի համեմատ ոչ ֆինանսական ակտիւների գծով ծախսերը նուազել են 15,2%-ով կամ 10,5 մլրդ դրամով, իսկ ոչ ֆինանսական ակտիւների օտարումից մուտքերը` 20,4%-ով կամ շուրջ 2,1 մլրդ դրամով:
  -   Տնտեսութիւն