«Ամերիան» հարցում կանցկացնի Հայաստանի խոշոր հարկատուների<br /> շրջանում<br />


«Ամերիան» հարցում կանցկացնի Հայաստանի խոշոր հարկատուների
շրջանում

  • 02-10-2009 13:32:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Էկոնոմիկայի նախարարութեան պատուէրով «Ամերիա» ՓԲԸ-ն կանցկացնի հարցում Հայաստանի խոշոր հարկատուների շրջանում: Այն նախաձեռնուել է Համաշխարհային բանկի Ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի կողմից` Հայաստանին տրուած դրամաշնորհի շրջանակներում: Հարցումը անմիջական ազդեցութիւն կունենայ դրամաշնորհի հիմնական նպատակի իրականացման վրայ. այն է` նպաստել ՀՀ Էկոնոմիկայի նախարարութեան վերլուծական աշխատանքների զարգացմանը` ՀՀ խոշոր հարկատուների հարցման արդիւնքների հիման վրայ տրամադրելով արժանահավատ տեղեկատուութիւն Ընդհանուր հաւասարակշռութեան հաշւողական (ԸՀՀ) մոդելի համար: ԸՀՀ հայկական մոդելը կօգտագործուի հարկային քաղաքականութեան փոփոխութիւնների ազդեցութիւնը Հայաստանի մասնաւոր սեկտորում վերլուծելու նպատակով: Այն նաեւ հիմք կծառայի Հայաստանի տնտեսութեան եւ տնտեսական աճի յետագայ վերլուծութիւններն իրականացնելու համար: Ըստ ընկերութեան տրամադրած հաղորդագրութեան, այս նախագծի շրջանակներում «Ամերիան» կառանձնացնի հարցման ընտրանքային ուղղութիւնները, կմշակի հարցման անցկացման մեթոդները, տուեալների մուտքագրման եւ վերլուծութեան միջոցները, ինչպէս նաեւ կներկայացնի հարցման արդիւնքների վերաբերեալ վերջանական վերլուծական հաշուէտւութիւն:
  -   Տնտեսութիւն