Հրատարակման է պատրաստւում «Սփիւռքի տարեգիրք»-ը<br />


Հրատարակման է պատրաստւում «Սփիւռքի տարեգիրք»-ը

  • 30-09-2009 17:32:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Սփիւռքի նախարարութեան նախաձեռնութեամբ անգլերէն եւ հայերէն լեզուներով տպագրության է պատրաստուել ՀՀ օրէնսդրութեանը նուիրուած ձեռնարկ: Այս մասին յայտնեց ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը սեպտեմբերի 30-ին` նախարարութեան մէկ տարուայ գործունէութեան ամփոփմանը նուիրուած ասուլիսում: Ըստ նրա, այդ ձեռնարկը օգտակար կլինի Հայաստանում ներդրումներ կատարողների համար: «Այն կդառնայ յուրօրինակ ուղեցոյց բոլոր ներդրողների համար»,- ասաց նախարարը: Ըստ Հ.Յակոբեանի, առաջիկայում կտպագրուի «Սովորենք մեծերից» ասացվածքների եւ առակների ժողովածուն: Բացի այդ, կազմւում է եւ կհրատարակուի Տոնացույց-օրացույց, որում կընդգրկուեն Հայոց պատմութեան բոլոր յիշարժան իրադարձութիւնները, տոները, տարեթվերն ու ամսաթվերը: Պատրաստւում է հրատարակման նաեւ «Սփիւռքի տարեգիրք»-ը: Նախարարը յայտնեց, որ նախատեսւում է հրատարակել աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած հուշակոթողների ալբոմ: Այն նուիրուած կլինի Հայոց ցեղասպանութեան 100 ամեայ տարելիցին: Բացի այդ, նախատեսւում է պատրաստել այդ հուշաքարերի, յուշարձանների մանրակերտը եւ տեղադրել Մեծ եղեռնի զոհերի յուշահամալիրում: Հ.Յակոբեանը նշեց, որ նախարարութիւնում մշակւում է «Հայրենադարձութեան մասին» ՀՀ օրէնքի հայեցակարգ, որը ներառում է հայրենադարձութեան կազմակերպման եւ իրականացման ծրագիր, այլալեզու եւ այլակրոն հայերի հետ տարւվող աշխատանքների ծրագիր-հայեցակարգ, ինչպէս նաեւ գիտականօրէն ուսումնասիրւում է հայ ընտանիքի դերը հայապահպանութեան գործում:
  -   Հասարակութիւն