Հաստատուել է «Կոնվերս բանկի» անդամակցութիւնը MasterCard<br /> համակարգին<br />


Հաստատուել է «Կոնվերս բանկի» անդամակցութիւնը MasterCard
համակարգին

  • 30-09-2009 15:02:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օրերս հաստատուել է «Կոնվերս բանկի» անդամակցութիւնը` որպէս թողարկող (lssuer) եւ սպասարկող (Acquirer) MasterCard միջազգային վճարահաշվարկային համակարգին` «Արմէնիան Քարդ» ՓԲԸ աֆիլիատ անդամի կարգավիճակով: Բանկը նախատեսում է առաջիկայ երկու-երեք ամիսների ընթացքում հանրութեանը ներկայանալ Cirrus/Maestro, MasterCard Standart եւ MasterCard Gold քարտատեսակներով եւ նշուած համակարգի քարտերը սպասարկել բանկի բանկոմատներում, մասնաճիւղերում տեղադրուած կանխիկացման POS-տերմինալներում, ինչպէս նաեւ բանկի առեւտրային կէտերի ցանցում: Նշուած քարտերը քարտապաններին հնարաւորութիւն կտան` Կանխիկացնել գումարներ, կատարել անկանխիկ գնումներ, կոմունալ վճարումներ, ձեռք բերել կանխավճարային քարտեր աշխարհի շուրջ 28 միլիոն բանկոմատներից, բանկերի մասնաճյուղերից եւ առեւտրային կէտերի ցանցից, Իրականացնել ինտերնետային առեւտուր, գրանցել վիրտուալ քարտեր www.arca.am կայքում, կատարել հիւրանոցային համարների նախնական պատուերներ:
  -   Տնտեսութիւն