Յարուցուել է քրէական գործ սահմանային հսկիչ կէտերի կառուցման<br /> աշխատանքներն իրականացնելիս յաւելագրումներ կատարելու դէպքի առթիւ<br />


Յարուցուել է քրէական գործ սահմանային հսկիչ կէտերի կառուցման
աշխատանքներն իրականացնելիս յաւելագրումներ կատարելու դէպքի առթիւ

  • 28-09-2009 18:42:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Գլխաւոր դատախազութեան Պետական շահերի պաշտպանութեան վարչութիւնում յարուցուել է քրէական գործ` Գիւղատնտեսութեան նախարարութեան անասնաբուժական եւ բոյսերի կարանտինի Բագրատաշէնի եւ Բաւրայի սահմանային հսկիչ կէտերի կառուցման աշխատանքներն իրականացնելիս յաւելագրումներ կատարելու եւ պետութեանը աւելի քան 22,5 մլն դրամի վնաս պատճառելու դէպքի առթիւ: Ըստ ՀՀ Գլխաւոր դատախազութեան մամուլի ծառայութեան հաղորդագրութեան, Գիւղատնտեսութեան նախարարութիւնից ստացուած նիւթերի ուսումնասիրութեամբ պարզուել է, որ նշուած սահմանային հսկիչ կէտերի կառուցման աշխատանքների կատարումն ստանձնել է «ՎԼՀԱՔ» ՍՊ ընկերութիւնը, որը ստացել է 2005թ. սեպտեմբերի 13-ի պայմանագրերով նախատեսուած 185 մլն 540 հազար 780 դրամ գումարը: Ընկերութեան տնօրէն Հ.Քեթցյանը 2008թ.-ի յունվարի 26-ի կատարողական ակտերում կեղծ տվյալներ ներառելու միջոցով հավելագրել է փաստացի չկատարված 22 մլն 549 հազար 280 դրամի աշխատանքներ եւ հսկիչ կէտերի կառուցման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողութիւն իրականացնող «Միրզոեան եւ որդիներ» ՍՊ ընկերութեան աշխատակից Ս.Թովմասեանի օժանդակությամբ խաբէութեամբ յափշտակել է պետութեան առանձնապէս խոշոր չափերի դրամական միջոցները: Բոյսերի կարանտինի եւ երկրագործության պետական տեսչության պետ Վ.Գյուլզադյանը, հանդիսանալով վերը նշուած պայմանագրերի կատարման նկատմամբ հսկողութիւն իրականացնող պաշտօնատար անձ, պաշտօնական դիրքն օգտագործել է ծառայութեան շահերին հակառակ եւ ստորագրել փաստացի չկատարված աշխատանքների հավելագրումներով կատարողական ակտերը: Այդպիսով պետութեանը պատճառուել է 22 մլն 549 հազ. 280 դրամի էական նիւթական վնաս:
  -   Հասարակութիւն