Ճապոնական «Hasics»-ը դարձաւ Հայաստանի մարզական<br /> կազմակերպութիւնների մարզահագուստի պաշտօնական մատակարարը<br />


Ճապոնական «Hasics»-ը դարձաւ Հայաստանի մարզական
կազմակերպութիւնների մարզահագուստի պաշտօնական մատակարարը

  • 25-09-2009 20:44:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտէն (ՀԱՕԿ) եւ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարութիւնը սեպտեմբերի 25-ին Երեւանում պայմանագիր կնքեցին Ճապոնական «Hasics» կորպորացիայի հետ: Պայմանագրով «Hasics»-ը դարձաւ Հայաստանի մարզական կազմակերպութիւնների մարզահագուստի պաշտօնական մատակարարը: Պայմանագիրրը ստորագրեցին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ-ի գլխաւոր քարտուղար Արմէն Գրիգորեանը եւ «Hasics RUS» կազմակերպութեան գլխաւոր տնօրէն Իգոր Ֆոմինը: Նշենք, որ 1949թ-ին հիմնադրուած «Hasics»-ը մարզահագուստի եւ մարզակոշիկների ամենախոշոր արտադրողներից մէկն է: Կորպորացիան իր արտադրանքի իրացման ծաւալներով գրաւում է 5-րդ տեղը աշխարհում:
  -   Սպորտ