Քաղաքացիների նկատմամբ բռնութիւններ գործադրած ոստիկանների<br /> գործով<br />


Քաղաքացիների նկատմամբ բռնութիւններ գործադրած ոստիկանների
գործով

  • 25-09-2009 20:44:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Քաղաքացիների նկատմամբ 2008թ.-ի մարտեան դէպքերի ժամանակ բռնութիւններ գործադրած ոստիկանների գործով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրաւասութեան դատարանի սեպտեմբերի 25-ի նիստը հետաձգուեց մինչեւ հոկտեմբերի 12-ը: Այդպիսով ամբաստանեալներ Անդրանիկ Մանուկեանին եւ Գեղամ Գրիգորեանին ժամանակ տրամադրվեց պաշտպաններ հրաւիրելու համար: Յիշեցնենք, որ ՀՀ Ոստիկանութեան Երեւան քաղաքի վարչութեան ՊՊԾ գնդի ոստիկաններ Ա.Մանուկեանը եւ Գ.Գրիգորեանը մեղադրւում են ՀՀ քրէական օրէնսգրքի 309-րդ յօդուածի երկրորդ մասով` Պաշտօնական լիազօրութիւններն անցնելը:
  -   Հասարակութիւն