Դոուն Շահբազյան-Սմիթ. Հայաստանից վերադառնալուն պես պէտք է
զբաղվեմ Հավայան կղզիներւմ հայ համայնքի կազմակերպմամբ
25-09-2009 19:30:00 | Հայաստան | Հարցազրոյցներ
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ:
Հարցազրովյց ՀՀ սփիւռքի նախարարութեան կազմակերպած իրավաբանների
համահայկական առաջին համաժողովի մասնակից Դոուն Շահբազյան-Սմիթի
հետ
- Մի փոքր պատմէք Ձեր մասին. ովքե՞ր են Ձեր նախնիները:
- Բնակւում եմ Հավայան կղզիների Հոնոլուլու քաղաքում:
Մասնագիտութեամբ փաստաբան եմ: Ես միայն կիսով չափ եմ հայ` մորս
կողմից, որի ընտանիքը սերում է Թուրքիայի` Սիվասի մօտ գտնուող
Գուրուն տեղամասից: Տատս` Արշալոյս Մինասեան Շահբազեանը, վեց տարի
թաքնվել է Սիրիայում, ապա տեղափոխուել է Բոստոն: Պապուս ընտանիքը
Ռումինիայում զբաղւում էր շապկագործությամբ եւ դրա վաճառքով:
Տասնյոթ տարեկան հասակում պապս տեղափախվեց ԱՄՆ: Տատս մահացաւ, երբ
մայրս դեռ տասը տարեկան էր: Ես կրում եմ տատուս ազգանունը:
- Հավայում շա՞տ են հայերը, այստեղ կայ՞ հայ համայնք:
- Համայնքը մեծ չէ, Հավայան կղզում բնակւում է շուրջ 100 հայ,
որոնցից շատերը ներգաղթել են Խորհրդային Հայաստանից: Շատ ուրախ
ենք, որ Ֆրանկ Լավոիեն ամուսնացել է հայուհու հետ: Նրանք այժմ
բնակւում են Հոնոլուլույում: Նա կարողացել է հասնել նրան, որ
Հավայում գիտեն Հայոց ցեղասպանութեան մասին, իսկ շուտով
Հոնոլուլույի կենտրոնական այգում կտեղադրուի խաչքար:
Հավայիներում դեռեւս չկայ հայկական եկեղեցի: Շատ հայեր
այցելում են յունական եկեղեցի:
- Ինչպե՞ս եք կարողացել պահպանել հայի ոգին եւ կապը հայ
մշակոյթի հետ:
- Իմ տանն ունեմ Հայոց ցեղասպանութեան եւ հայ ժողովրդի
պատմութեան այլ դրվագների մասին պատմող շատ գրքեր ու
պատմություններ: Բաժանորդագրուել եմ Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքում
հրատարակւող «Կալիֆորնիա Կուրիեր» թերթին, որպէսզի մշտապէս
տեղեկանամ հայերի եւ նրանց յուզող խդիրների մասին: Նաեւ հայ
իրավաբանների միութեան անդամ եմ, որն ընգրկում է աշխարհի տարբեր
երկրների փաստաբանների, որոնց հետ հանդիպում ենք տարին երկու
անգամ: Իմ տանը հիւրընկալում եմ ԱՄՆ եկած հայ ուսանողների, իսկ
այժմ` Երեւանում հիւրընկալուել եմ Կարեն Սարկավագյանի տանը:
1997 թուականին ութ այլ հայերի հետ երեք շաբաթով մեկնեցինք
Արեւելյան Թուրքիա` այցելելու այն քաղաքները, որտեղ ապրել են մեր
ծնողներն ու պապերը: Դա հիանալի շրջագայություն էր, եւ մենք գտանք
որոշ ճամբորդների ընտանիքների պապենական տները: Քաղաքներից մէկում
տեղացի քրդերից մէկը մեզ հետ զրոյցի ընթացքում ասաց, որ 1915
թուականից իր ընտանիքն ապրում է «Կարաբյանների տանը մինչեւ
Կարաբյանները կվերադառնան»: Ես, ցոյց տալով Կարաբյան զույգերին,
ասացի, որ Կարաբյաններն արդէն վերադարձել են: Քրդերը խուճապի
մատնուեցին եւ խումբն արագօրէն հեռացաւ դէպի աւտոբուս` խուսափելով
անցանկալի վիճաբանութիւնից: Ինձ ապշեցրեց այն, որ այդ քուրդ
ընտանիքն ասաց, թէ իրենք տունը թողել են նոյն տեսքով, ինչպէսին
այն թողել էր հայ ընտանիքը 1915 թուականին: Հայերը շատ լաւ տներ էին
կառուցել, եւ այդ տները բաւական լաւ էին պահպանուած:
2004 թուականին որոշեցի սցենար գրել: Գրեցի մի
կատակերգութիւն, որի հերոսն էր թուրքական բանտում մեծացած եւ
հայերէն խօսող Դրակուլան: Միտումնաւոր անդրադարձայ կատակերգութեան
ժանրին, որպէսզի էլ աւելի չծանրացնեմ առանց այն էլ ծանր թեման եւ
որպէսզի ակնդիրը հաճոյքով նայի, բայց եւ տեղեկանա իրականութեանը:
Ֆիլմը պատմում է, թէ ինչպէս Դրակուլան երկու հայ որբերի օգնում է
գտնել Հոնոլուլույում գտնուող իրենց հօրեղբորը: Սցենարը ֆիլմի
վերածելու համար հաճախեցի օպերատորական դասընթացների: Սովորեցի
նաեւ մոնտաժել, եւ շուտով ֆիլմը նկարահանուեց եւ ցուցադրվեց Հավայիի
հեռուստատեսութեամբ: Տեղական «Univision» հեռուստաընկերությունն
այն ցուցադրեց երկու տարի շարունակ: Ցավոք, ֆիլմը դիտողներից
շատերն այդպէս էլ չհասկացան, որ այն ներկայացնում էր հայոց
պատմութիւնը, Հայաստանը: Նրանք կարծում էին, թէ դա ընդամէնը
Դրակուլայի մասին պատմող կատակերգութիւն էր:
Շուտով կավարտեմ իմ երկրորդ ֆիլմը, որում կայ փոքրիկ դատի
տեսարան, ուր Դրակուլան ապահովագրական ընկերությունից պաշտպանում է
հայ որբ երեխաներին:
- Իսկ ինչպիսի՞ն Ձեզ նարկայացավ Հայաստանը:
- Սա իմ առաջին այցն է Հայաստան եւ պէտք է խոստովանեմ` չափազանց
յուզիչ է: Ցավոք, դեռեւս չեմ խոսում հայերէն: Այստեղ բոլորը չափազանց
հիւրասէր են: Սեպտեմբերի 19-21-ն ինձ բախտ վիճակվեց մասնակցել ՀՀ
սփիւռքի նախարարութեան կաղմակերպած իրավաբանների համահայկական
առաջին համաժողովին: Սա հիանալի համաժողով էր եւ շնորհակալութիւն
եմ յայտնում Սփիւռքի նախարարութեանը` այսպիսի համակողմանի ծրագիր
իրականացնելու համար: Անչափ տպավորված եմ եւ հետաքրքիր է այն, որ ես
Հայաստանը տեսա սփիւռքի նախարարութեան աչքերով:
Այստեղ, սփիւռքի նախարարութիւնում, ծանօթացա ԱՄՆ-ում
հայկական համայնքների հարցերով զբաղուող Գայեանէի հետ: Նրա միջոցով
եւ միջնորդութեամբ ես պէտք է զբաղվեմ Հավայիյում հայ համայնքի
կազմակերպմամբ, ինչպէս նաեւ` կարելի է ասել, դառնամ հայ համայնքի
ղեկավար: Սա ինձ կօգնի շատ աւելի դիւրին համախմբել համայնքը եւ
զբաղուել համայնքին յուզող խնդիրներով, քաջալերել Հավայիյում
բնակուող հայերին եւ ընդգրկել նրանց հայամէտ գործունեություններում:
- Ի՞նչ այլ ծրագրեր ունեք:
- Մենք ուզում ենք քաջալերել Քիմ Քարդաշյանին, որպէսզի նա
երեք օրով գայ Հայաստան: Նա ԱՄՆ-ում ունի շատ հանրայայտ շոու եւ
Փերիս Հիլթընից յետոյ ճանաչուել է Ամերիկայի ամենայայտնի
հեռուստադեմքերից մէկը: Շատ կցանցանայի կապ հաստատել նրա
հեռուստահաղորդման հովանաւորների հետ եւ օգնել նրան կազմակերպել
ճանապարհորդութիւնը Հայաստան եւ այն ցուցադրել ԱՄՆ-ի
հեռուստաընկերություններով: Կարծում եմ, սա կխթանի Հայաստանում
զբօսաշրջութեան զարգացմանը եւ Ամերիկայում ապրող շատ ու շատ
երիտասարդների (ովքեր հետզհետէ կորցնում են հետաքրքրութիֆւնը
Հայաստանի եւ հայերի նկատմամբ) կիրազեկի Հայաստանի եւ հայերի
մասին:
ՐԱՖՖԻ Ն.Մ.