Հայաստանի Վճռաբեկ դատարանը վարոյթ ընդունեց «Թրանսփարենսի<br /> ինթերնեյշնլ»-ի եւ «Էկոդար»-ի բողոքն ընդդէմ Վարչական դատարանի<br /> որոշման<br />


Հայաստանի Վճռաբեկ դատարանը վարոյթ ընդունեց «Թրանսփարենսի
ինթերնեյշնլ»-ի եւ «Էկոդար»-ի բողոքն ընդդէմ Վարչական դատարանի
որոշման

  • 25-09-2009 18:16:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Վարչական դատարանի յուլիսի 28-ի «Բողոքը մերժելու մասին» որոշման դէմ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» եւ «Էկոդար» ՀԿ-ների բողոքը ենթակայ է վարոյթ ընդունելու: Ըստ «էկոլուր»-ի, այսպիսի որոշում է ընդունել ՀՀ Վճռաբեկ դատարանը: Յիշեցնենք, որ նշուած հասարակական կազմակերպութիւնները երկու անգամ դիմել են ՀՀ Վարչական դատարան: Առաջին անգամ հայցով, որպէսզի անօրինական համարվեն ՀՀ բնապահպանութեան նախարարութեան պետական բնապահպանական փորձաքննության երկու դրական եզրակացութիւնները, կառավարութեան` Թեղուտի հանքավայրի շահագործման մասին որոշումը, ինչպէս նաեւ «Armenian Cooper Program» ընկերութեանը Թեղուտի հանքավայրի շահագործման արտօնագրի տրամադրումը, իսկ երկրորդ անգամ` բողոքով` հայցի քննումը մերժելու դէմ: Վարչական դատարանը այդ երկու դիմումներն էլ մերժել է:
  -   Հասարակութիւն