«Ազատ հասարակութեան ինստիտուտ»-ը պաշտպանում է Հայաստանի<br /> նախագահի արտաքին քաղաքականութիւնը<br />


«Ազատ հասարակութեան ինստիտուտ»-ը պաշտպանում է Հայաստանի
նախագահի արտաքին քաղաքականութիւնը

  • 23-09-2009 19:58:00   | Հայաստան  |  Քաղաքական

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Արտաքին քաղաքականութեան ոլորտում նախագահ Սերժ Սարգսեյանի գործադրած քայլերը բխում են բացառապէս Հայաստանի ազգային եւ պետական շահերից: Ըստ «Ազատ հասարակութեան ինստիտուտ» հասարակական կազմակերպութեան սեպտեմբերի 23-ի յայտարարութեյան, վերջին մէկուկէս տարուայ ընթացքում Ս.Սարգսեանը հետեւողականօրէն իրականացնում է նախաձեռնողական, պրագմատիկ արտաքին քաղաքականութիւն, ինչի շնորհիւ Հայաստանը ոչ միայն զերծ մնաց տարածաշրջանում առաջացած նոր կոնֆլիկտներից եւ բախումներից` չներքաշվելով նրանց մէջ, այլեւ սկսեց տարածաշրջանում անհամեմատ աւելի մեծ դեր խաղալ, քան երբեւէ: Ողջունելով եւ պաշտպանելով ՀՀ նախագահի կողմից վարւող արտաքին նախաձեռնողական քաղաքականութիւնը եւ, մասնաւորապէս, Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիւանագիտական ու միջպետական հարաբերութհունների հաստատմանն ուղղուած քայլերը, այդ թւում` օգոստոսի 31-ին ստորագրուած արձանագրութիւնները, «Ազատ հասարակութեան ինստիտուտ» հ/կ-ն համոզմունք է յայտնում, որ այդ արձանագրութիւնները նոր պատուհան են բացում հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում:
  -   Քաղաքական