Ո'չ ընտանեկան բռնութեանը. Կանանց իրաւունքների կենտրոն


Ո'չ ընտանեկան բռնութեանը. Կանանց իրաւունքների կենտրոն

  • 14-07-2011 22:20:08   | Հայաստան  |  Հասարակութիւն
Կանանց իրաւունքների կենտրոնը (ԿԻԿ) ընտանեկան բռնութեան երեւոյթի խնդրին հասարակութեան ուշադրութիւնը սեւեռելու, ինչպէս նաեւ տեղեկացուածութեան մակարդակը բարձրացնելու նպատակով բացօդեայ ակցիայ էր ձեռնարկել: Կենտրոնի ներկայացուցիչները յուլիսի 14-ին «Կարապի լճի» յարակից տարածքում անցորդներին առաջարկում էին գունաւոր փուչիկների վրայ իրենց «Ոչ»-ն ասել ընտանեկան բռնութեանը: Ըստ Կ'իկ-ի ներկայացուցիչների, նման միջոցառումներն աւելի արդիւնաւէտ են հասարակութեանը տուեալ ոլորտում առկայ խնդիրներին ծանուցելու հարցում: Կենտրոնի հոգեբան Մարինէ Մարտիրոսեանը, ներկայացնելով բռնութեան հիմնական տեսակները` հոգեբանական, ֆիզիկական եւ սեռական, առանձնացրեց եւս մի տեսակ` սոցիալական ընտանեկան բռնութիւնը, որն այսօր շատ տարածուած է Հայաստանում: Մ. Մարտիրոսեանը նշեց. «մեր կենտրոնին ընտանեկան բռնութեան ենթարկուած կանայք սկսել են աւելի յաճախ դիմել» եւ դրա պատճառը տարբեր հրապարակումների, խորհրդատուութիւնների, ասուլիսների, կրթական ծրագրերի եւ մշակութային նախաձեռնութիւնների միջոցով հասարակութեան իրազեկուածութեան աստիճանի բարձացումն է: Ակցիայի կազմակերպիչները յաւելեցին, որ նմանատիպ միջոցառումները շարունակական բնոյթ կը կրեն: Իսկ միջոցառման վերջում մասնակիցները` Կ'իկ-ի ներկայացուցիչները օդ բաց թողեցին «ընտանեկան բռնութեանը` ո'չ» կոչի հետ ասոցիացուող փուչիկները: Միլանայ Սարգսեան
  -   Հասարակութիւն