Իրավաբանների համահայկական առաջին համաժողովն աւարտեց իր<br /> աշխատանքը<br />


Իրավաբանների համահայկական առաջին համաժողովն աւարտեց իր
աշխատանքը

  • 21-09-2009 19:00:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իրավաբանների համահայկական առաջին համաժողովի մասնակիցները սեպտեմբերի 21-ին, Հայաստանի անկախութեան 18-րդ տարեդարձի օրը, ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանի, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Յարութիւնեանի եւ այլ պաշտօնատար անձանց ուղեկցութեամբ այցելեցին Տաւուշի մարզի Գօշավանք համալիրը, ուր մոմ վառեցին «Դատաստանագրքի»` հայ իրաւագիտական հանճարեղ աշխատութեան հեղինակի` Մխիթար Գօշի, դամբարանի աւերակների մօտ: Ինչպէս տեղեկացրեցին ՀՀ սփիւռքի նախարարութիւնից, արարողութիւնը բազմաբովանդակ էր. մասնակիցներն ասես երդվեցին մեծ իրավագետի տապանաքարի առջեւ պահպանել համաժողովի արդիւնքում հիմք դրուած իրավաբանների համահայկական ընկերակցութեան գաղափարները` օգտակար դառնալ Հայրենիքի իրաւական մտքի զարգացմանն ու սատարել նրա առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմանը: Ապա հանճարեղ մի մտահղացումով որոշուեց յաջորդ անգամ Մխիթար Գօշի դամբարան այցելելիս այն տեսնել վերակառուցուած, ինչը երախտիքի արտայայտութիւնը կլինի մեծ իրավագետին: Արտերկրից ժամանած հայ իրավաբաններից շատերը ցնցված էին. նրանց համար իսկական հայտնություն էր այն, որ դեռեւս միջնադարում հայ ժողովուրդն ունեցել է իրաւագիտութեան մտքի այսպիսի փայլուն ներկայացուցիչ, ինչպիսին Մխիթար Գոշն է, որի աշխատութիւնն առ այսօր չի կորցրել իր արդիականութիւնը: ՀՀ սփիւռքի նախարարութեան նախաձեռնած իրավաբանների համահայկական առաջին համաժողովի ներկայացուցիչների համար Հայաստանի անկախութեան օրը նշանաւորուեց նաեւ Կարեն Դեմիրճեանի անուան մարզահամերգային համալիրում ՀՀ նախագահ Սերժ Սարգսեյանի ընդունելությամբ: Այսպիսով, սեպտեմբերի 21-ին Իրավաբանների համահայկական առաջին համաժողովն աւարտեց իր աշխատանքը:
  -   Հասարակութիւն