Թուրքիայ կատարած այցի ընթացքում ԱՄՆ պէտքարտուղարը կը քննարկի նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնները


Թուրքիայ կատարած այցի ընթացքում ԱՄՆ պէտքարտուղարը կը քննարկի նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնները

  • 15-07-2011 12:16:04   | ԱՄՆ  |  Միջազգային
 ԱՄՆ պէտքարտուղար Հիլարի Քլինթօնի Թուրքիայ այցի ընթացքում կը քննարկուեն նաեւ հայ-թուրքական յարաբերութիւնները: Այս մասին, ըստ ԱՄՆ Պետդէպարտամենտի պաշտօնական կայքի, նշուել է յուլիսի 14-ին Թուրքիայում տեղի ունեցած ճեպազրոյցի ժամանակ: Բանակցութիւնների առաջին փուլում Քլինթոնը թուրք պաշտօնեաների հետ կը քննարկի լիբիական հարցը, երկրորդ փուլում տեղի կ'ունենայ կարծիքների փոխանակում երկկողմանի եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Քլինթոնը կը հանդիպի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գիւլին, վարչապետ Ռեջեփ Էրդողանին եւ արտգործնախարար Ահմեդ Դաւութօղլուին: Ըստ Պետդէպարտամենտի, նախատեսւում է Վաշինգտօնին յուզող մի շարք կարեւոր հարցերի քննարկում. «Իրաքի կառավարութեան կազմաւորումը, իրադրութիւնը Կովկասում, ինչպէս նաեւ բանակցութիւններ՝ կապուած Հայաստանի, Կիպրոսի եւ Բալկանների հետ»:
  -   Միջազգային