Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականը 2-1 հաշւով յաղթեց<br /> Բելգիայի ընտրանուն<br />


Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականը 2-1 հաշւով յաղթեց
Բելգիայի ընտրանուն

  • 09-09-2009 23:45:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 9-ին Երեւանի Վազգէն Սարգսեյանի անուան Հանարապետական մարզադաշտում աշխարհի 2010թ. առաջնութեան ընտրական փուլի խմբային մրցաշարով Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականը 2-1 հաշւով յաղթեց Բելգիայի ընտրանուն: Խաղի 23-րդ րոպեին տանտերերից հաշիւը բացեց Յովհաննէս Գոհարյանը: 51-րդ րոպեին Հայաստանի հաւաքականի աւագ Սարգիս Յովսէփեանը երկրորդ գնդակն անցկացրեց մրցակցի դարպասը: 92_րդ րոպեին հիւրերից գոլի հեղինակ դարձաւ Դանիէլ Վան Բույտեն: Խաղն աւարտուեց 2-1 հաշւով Հայաստանի ֆուտբոլիստների յաղթանակով: Այս շրջափուլում 6 պարտութիւնից յետոյ Հայաստանի ազգային թիմը առաջին յաղթանակը տոնեց եւ հոկտեմբերի 10-ին նշանակուած յաջորդ մրցամարտում կհյուրընկալի Իսպանիայի ընտրանուն:
  -   Սպորտ