Հայաստանը եւ Իրանը փորձում են համագործակցել թմրամիջոցների<br /> ապօրինի շրջանառութեան դէմ պայքարում<br />


Հայաստանը եւ Իրանը փորձում են համագործակցել թմրամիջոցների
ապօրինի շրջանառութեան դէմ պայքարում

  • 08-09-2009 18:30:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ գլխաւոր դատախազ Աղվան Յովսէփեանը այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների մասնաւորապէս դատաիրավական մարմինների համագործակցութեանը վերաբերող հարցեր: ՀՀ գլխաւոր դատախազը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ իրաւական փոխօգնության եւ դատապարտեալների հանձնմանը վերաբերող համաձայնագրերի ստորագրման գործում դեսպանի ունեցած ներդրումը հոյս յայտնելով, որ դրանք կնպաստեն յանցաւորութեան դէմ պայքարում Հայաստանի եւ Իրանի իրավապահ մարմինների համագործակցութեան սերտացմանը: Կողմերը կարեւորել են երկու երկրների քաղաքացիների իրազեկումն ու ծանոթացումը միմեանց օրենսդրական դաշտերի առանձնահատկություններին ընդգծելով յատկապէս մաքսանենգ ճանապարհով ապրանքների տեղափոխման եւ յատկապէս թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան դէմ պայքարում իրավապահ մարմինների առաւել սերտ համագործակցութեան կարեւորութիւնը: Նկատելով, որ քիմիական բաղադրութեան թմրամիջոցներն, ըստ քրէական գործերի ուսումնասիրութեան, Հայաստան են ներմուծւում հիմնականում Իրանի Իսլամական Հանրապետութիւնից ՀՀ գլխաւոր դատախազն ընդգծել է. «Հայաստանի իրավապահ մարմիններն ունեն համապատասխան ներուժ եւ վճռականութիւն թոյլ չտալու Հայաստանը վերածել թմրամիջոցների տեղափոխման տարանցիկ երկրի» եւ հոյս յայտնել, որ ԻԻՀ իրաւապահները նոյնքան հետեւողական կլինեն բացայայտելու ԻԻՀ տարածքից Հայաստան թմրամիջոց առաքողներին: Գլխաւոր դատախազութեան մամուլի ծառայութիւնից ստացուած հաղորդագրութեան համաձայն, շնորհակալութիւն յայտնելով համագործակցութեան համար` դեսպանը ՀՀ գլխաւոր դատախազին հրաւիրել է ԻԻՀ ողջունելով համագործակցութիւնն առաւել արդիւնաւէտ դարձնելուն միտուած համատեղ գործողութիւնների ծրագիր հաստատելու մասին ՀՀ գլխաւոր դատախազի առաջարկութիւնը:
  -   Հասարակութիւն