Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականը կհյուրընկալի Բոսնիայի<br /> թիմին<br />


Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականը կհյուրընկալի Բոսնիայի
թիմին

  • 02-09-2009 18:30:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Սեպտեմբերի 5-ին Երեւանի հանրապետական մարզադաշտում ֆուտբոլի աշխարհի 2010 թ. առաջնութեան ընտրական փուլի խմբային մրցաշարի ծրագրով Հայաստանի ազգային հաւաքականը կհյուրընկալի Բոսնիայի թիմին: Հանդիպումը սպասարկելու է Մակեդոնիայի մրցավարական յանձնախումբը Ալեքսանդր Ստավրեւի գլխաւորութեամբ: Հայաստանի հաւաքականի 20 ֆուտբոլիստներ գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեանի ղեկավարութեամբ սկսել է նախապատրաստութիւնը: Վնասուածքի պատճառով Երեւան չի ժամանել դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Հաւաքական են հրաւիրուել արտասահմանեան թիմերում խաղացող 7 ֆուտբոլիստներ:
  -   Սպորտ