Ստամբուլում հրատարակուել է «Խաղողի օրհնութեան կանոնը» գիրքը<br />


Ստամբուլում հրատարակուել է «Խաղողի օրհնութեան կանոնը» գիրքը

  • 12-08-2009 20:30:00   |   |  Հասարակութիւն
Ստամբուլում հրատարակուել է «Խաղողի օրհնութեան կանոնը» գրքոյկը, որտեղ Գնալըի Ներսեսյան Դպրաց դասի մեկենասութեամբ տպագրված են խաղողօրհնեքի կարգն ու աղօթքի պատճեները` գրաբարով եւ աշխարհաբար թարգմանությամբ: Գիրքը լոյս է տեսել ճիշտ ժամանակին եւ այդ առումով կրկնակի ուրախալի է: Այս կիրակի Հայաստանեայց եկեղեցին օրհնելու է խաղողի այս տարուայ բերքը, որից յետոյ այն կարելի է ճաշակել: Ինչպէս տեղեկացնում է «Մարմարան», գրքոյկի «Օրհնություն խաղողի ողկույզի միջոցով» խորագրով ներածականում Թաթուլ վարդապետ Անուշյանը ներկայացրել է, թէ որտեղից եւ երբ է ծագել խաղող օրհնելու աւանդոյթը: Խաղողը մեր ժողովրդի պաշտամունքի առարկայ է եղել դեռեւս հեթանոսական շրջանից, մեր մշակոյթում այն կեանքի խորհրդանիշ է հանդիսացել: Ուշագրաւ է, որ խաչքարերի վրայ յաճախ օգտագործուել են խաղողի պատկերներ: Հայր Թաթուլը Հին Կտակարանից մեջբերում է արել այն մասին, որ «Նոյ նահապետը առաջին երկրագործն է եղել: Նա այգի է տնկել ու այն նուիրաբերել Աստծուն: Խաղող օրհնելը եւ մինչեւ օրհնութիւնը խաղող չուտելը նույնպես ընծայաբերում է Աստծուն: Խաղողօրհնության երկրորդ նպատակն էլ խաղողի օրհնութեամբ Աստծուն միանալն ու պտղաբեր դառնալն է»,- գրքոյկի ներածականում գրել է Թաթուլ քահանա Անուշյանը:
  -   Հասարակութիւն