Մինիոնայ Պետրոսեանը դաշնակահարների ժնեւեան մրցոյթում գրաւելէ 1-ին տեղը


Մինիոնայ Պետրոսեանը դաշնակահարների ժնեւեան մրցոյթում գրաւելէ 1-ին տեղը

  • 05-08-2009 17:30:00   |   |  Մշակոյթ
ԺՆԵՒ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ժնեւում անցկացուող յայտնի «Աւգուստին» դաշնակահարների մրցոյթում մեծ յաջողութեան է հասել հայաստանցի երիտասարդ տաղանդաւոր դաշնակահարուհի Մինիոնայ Պետրոսեանը: Նա 140 մասնակիցների մէջ գրաւել է առաջին տեղը: Ինչպէս գրում է «Մարմարա»-ն, Մինիոնան խմբավար, երաժիշտ Արա Պետրոսեանի եւ հայատառ թուրքերէնի մասնագէտ Յասմիկ Ստեփանեանի դուստրն է: Նա արդէն մի քանի տարի է` ուսումը շարունակում է Ժնեւում:
  -   Մշակոյթ