Հայաստանի երիտասարդ ծանրորդները յաղթող ճանաչուեցին Եւրոպայի<br /> առաջնութիւնում<br />


Հայաստանի երիտասարդ ծանրորդները յաղթող ճանաչուեցին Եւրոպայի
առաջնութիւնում

  • 03-08-2009 18:44:00   |   |  Սպորտ
ԼԱՆԴՍԿՐՈՒՆԱ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 2-ին Շվեդիայի Լանդսկրունա քաղաքում աւարտուեց ծանրամարտի Եւրոպայի երիտասարդական առաջնութիւնը: Ծանր քաշային կարգում 3 ոսկէ մեդալ նուաճեց Հայաստանի ներկայացուցիչ Ռուբէն Ալեքսանեանը (Արարատ): Նա պոկեց 175 կգ, հրեց 225 կգ եւ երկամարտում հաւաքեց 400 կգ: Երկրորդ տեղը գրաւեց Իրժի Օրսագան (Չեխիա), ով հայ ծանրորդից յետ մնաց 14 կիլոգրամով. 386 կգ (171 կգ + 215 կգ): Երրորդը Եուրի Տեգկաեւն էր (Ռուսաստան)` 376 կգ (173 կգ + 203 կգ) արդիւնքով: Հայաստանը ներկայացրած միւս ծանր քաշային Հայկ Յակոբեանը (Գիւմրի) 362 կգ (167 կգ + 195 կգ) արդիւնքով եզրափակեց ուժեղագոյն վեցյակը: Մեդալների հաշուարկով 4 ծանրորդներով համալրուած Հայաստանի տղաների հաւաքականը գրաւեց 1-ին տեղը (6 ոսկէ, 2 արծաթէ եւ 1 բրոնզէ մեդալ), իսկ 2 աղջիկները իրենց հաշուին գրանցեցին 1 ոսկէ մեդալ եւ թիմային պայքարում ճանաչուեցին 6-րդը:
  -   Սպորտ