Վիրահայ Գոհարը որոշել է իր վրացի ընկերներին բերել Հայաստան`<br /> Արարատ լեռը տեսնելու<br />


Վիրահայ Գոհարը որոշել է իր վրացի ընկերներին բերել Հայաստան`
Արարատ լեռը տեսնելու

  • 31-07-2009 19:50:00   | Հայաստան  |  Հասարակութիւն
ԵՐԵՎԱՆ, 31 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Արի տուն» ծրագրի մասնակիցներն արդէն վերադառնում են իրենց բնակութեան երկրներ, սակայն Գոհարը որոշել է իր վրացի ընկերներին բերել եւ անպայման ցոյց տալ Արարատ լեռը. «Դուք ամէն առաւօտ արթնանում եւ տեսնում եք Արարատը, իսկ մեր մօտ չկայ: Պիտի ընկերներիս բերեմ եւ ցոյց տամ, թէ ինչ հարստություն ունենք»,- յուզուած ասաց վրացահայ Գոհար Թռչունեանը: Թէեւ նա երկրորդ անգամն է Հայաստանում, սակայն նախորդ անգամ եղել էր միայն Ջերմուկում: Այժմ երախտապարտ է ՀՀ Սփյուրքի նախարարութեանը, որ հնարաւորութիւն ընձեռեց մասնակցելու նման ծրագրի եւ հայրենիքն աւելի լաւ ճանաչելու: Այստեղ նա չի հասցնում ձանձրանալ, օրերը շատ հետաքրքիր են անցնում, նոր ընկերներ ունի... Սակայն Գոհարը դժգոհ էր ինտերնետային կապից, ինչի դանդաղ աշխատանքը խոչընդոտում է ընկերների հետ արագ շփմանը: Նրա խօսքերով, Հայաստանում դրական առաջընթացներ կան, սակայն դեռ շտկելու բաներ էլ կան. «Այստեղ քաղաքի կենտրոնն է միայն գեղեցիկ, մաքուր, իսկ ծայրամասերն անտեսուած են, աղբամանները քիչ, իսկ Վրաստանում այդպիսի տարբերութիւն չկայ»: Նրան Հայաստանում ուղեկցում էր վրացի Լեւանի Ջոբավան: Վերջինս հիացած էր Հայաստանով. «Էլի եմ գալու, այստեղ ամէն ինչ լաւ է: Հիանալի բնութիւն ունեք, հայերդ էլ ջերմ եք, բարի... իսկ հայկական տոլման շատ համեղ է»: Մարինէ Յակոբեան
  -   Հասարակութիւն