«Մենք երջանիկ ենք, որ ունենք ծննդավայր Վրաստան եւ հայրենիք<br /> Հայաստան»,- ասում է Թբիլիսիի հայկական թատրոնի ղեկավարը<br />


«Մենք երջանիկ ենք, որ ունենք ծննդավայր Վրաստան եւ հայրենիք
Հայաստան»,- ասում է Թբիլիսիի հայկական թատրոնի ղեկավարը

  • 29-07-2009 20:18:00   | Հայաստան  |  Մշակոյթ
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Յուլիսի 31-ին կաւարտուեն Թբիլիսիի Պետրոս Ադամեանի անուան հայկական դրամատիկական թատրոնի հիւրախաղերը Երեւանում: Այս անգամ ադամյանցիները երեւանեան հանդիսատեսին ներկայացրին Սայաթ-Նովայի ստեղծագործությունների մոտիվներով արուած «Աշխարհումըս իմըն դուն իս», Գ.Սունդուկեանի «Խաթաբալա», Հ.Պարոնեանի «Պաղտասար Ախպար», Գ.Խանջեանի «Աւերակների պահակները» եւ Ռ.Կունիի «Փախիր կնոջիցդ» բեմադրութիւնները: «Մենք երջանիկ ենք, որ ունենք ծննդավայր Վրաստան եւ հայրենիք Հայաստան»,- յուլիսի 29-ի ասուլիսում յայտարարեց թատրոնի գեղարուեստական ղեկավար Արմէն Բայանդուրեանը: Նա նշեց, որ հիւրախաղերի կազմակերպման հարցում համագործակցել են Հայաստանի եւ Վրաստանի մշակոյթի նախարարութիւնները, աջակցել է նաեւ ՀՀ Սփիւռքի նախարարութիւնը: Ըստ Ա.Բայանդուրեանի, 153-ամեայ թատրոնի կեանքում սկսուել է նոր փուլ. երիտասարդների նոր սերունդ է եկել թատրոն, որն իր հետ բերել է նաեւ երիտասարդ հանդիսատես: Անդրադառնալով թատրոնի խնդիրներին, գեղարուեստական ղեկավարը նշեց, որ լաւ կլինէր, եթէ թատրոնի դերասաններին շնորհվեին Հայաստանի Հանրապետութեան պատուաւոր կոչումներ, քանի որ ներկայումս Վրաստանը չունի այդ կոչումները, իսկ Թբիլիսիի հայկական թատրոնը ծառայում է հայ գրականութեան եւ հայ լեզուի պահպանմանը: Ի դէեպ, ԽՍՀՄ-ի օրոք Թբիլիսիի հայկական թարոնի անուանի շատ դերասաններ արժանացել են նաեւ ՀՀ ժողովրդական կամ վաստակաւոր արտիստի կոչման: Մէկ այլ խնդրի անդրադարձաւ թատրոնի տնօրէն Ֆելիքս Խաչատրյանթ: Ըստ նրա, այսօր թատրոնի շէնքը գտնւում է վատ պայմաններում եւ վերանորոգման կարիք ունի:
  -   Մշակոյթ