«Բեյթեդին» փառատոնի 1 օրը լիբանանահայ երգիչ Գայ<br /> Մանուկյանինն է. նա կներկայանայ Հայաստանի ֆիլհարմոնիկ նուագախմբի<br /> հետ<br />


«Բեյթեդին» փառատոնի 1 օրը լիբանանահայ երգիչ Գայ
Մանուկյանինն է. նա կներկայանայ Հայաստանի ֆիլհարմոնիկ նուագախմբի
հետ

  • 29-07-2009 17:55:00   |   |  Մշակոյթ
ԲԵՅՐՈՒԹ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Լիբանանահայ յայտնի երգահան, դաշնակահար Գայ Մանուկեանի յունիսի 15-ին թողարկված «Ասսուման» ալբոմը լոյս տեսնելուց ի վեր համար առաջինն է Լիբանանում, եւ ընդամէնը մէկ ամսուայ ընթացքում այն արդէն հասցրել է ոսկէ գոյն ստանալ նաեւ ողջ Միջին Արեւելքում: Ինչպէս հաղորդում է «Ազատութիւնը», սա Գայ Մանուկեանի նոր` 6-րդ ձայնասկավառակն է: Եվրոպայում ալբոմը պաշտօնապէս ներկայացուելու է միայն մէկ շաբաթից` օգոստոսի 3-ին, եւ այնտեղ իրացուելու է Vibes («Թրթիռներ») խորագրի ներքոյ: «Իմ նոր ձայնասկաւառակը կոչւում է «Ասսուման», դա պարսկերէն բառ է եւ նշանակում է «պարզ երկինք»: Երկու տարի աշխատել եմ այս ալբոմի վրայ, այն լաւագոյնն է իմ բոլոր աշխատանքներից, ձայնասկաւառակի մի մասը ամբողջապէս իմ ոճով է, այսինքն` Արեւելքն ու Արեւմուտքը խառնւում են ժամանակակից ռիթմերում, միւսը մասը աւելի միջազգային է: Իմ երաժշտութիւնը մաքուր արաբական չէ, այն իւրայատուկ խառնուրդ է, նոր տեսակի հնչողություն, դրանում կան ե'ւ պարսկական ու արաբական, ե'ւ քաղդեական ու ասորական հնչիւններ»,- Asia Uncat հեռուստաշոուի ընթացքում ասել է Գայ Մանուկեանը: Հայազգի երգահանն իր երաժշտությունն անուանում է լիբանանեան եւ բացատրում, թէ ինչպէս է այդ իւրայատուկ եւ նոր հնչողությունն ի յայտ եկել. «Ես ծնուել եւ մեծացել եմ Լիբանանում, եւ երբ դու ապրում ես Լիբանանում, դու ամէն կողմից առնչւում ես տարբեր ազգերի երաժշտությանը եւ մշակոյթին: Ես մանկուց սովորել եմ դասական երաժշտություն, լսել եմ նաեւ ֆրանսիական երգեր, քանի որ ֆրանսախօս երկիր է, այնուհետեւ ռադիոյով նաեւ անգլերէն երգեր եմ լսել... Լիբանանում մեծանալս ինձ դարձրել է այն, ով եմ այժմ երաժշտութեան մէջ: Դրա համար իմ երաժշտութիւնը կոչում եմ լիբանանեան, որը Արեւելքի եւ Արեւմուտքի խառնուրդ է եւ աւելին, քան պարզ խառնուրդը` ինչ-որ նոր բան է»: Ինչպէս եւ իր երաժշտութիւնը ներառում է բազմաթիւ տարրեր տարբեր մշակոյթներից, ինքը` Գայ Մանուկեանն էլ, իր մէջ ներառում է բազմաթիւ տաղանդներ. երգահան է, դաշնակահար, նաեւ բասկետբոլիստ եւ բարձրագոյն կրթութեյամբ իրաւաբան: Երաժշտութիւնը, սակայն, համարում է ապրելակերպ` խօստովանել է նա Asia Uncat հեռուստահաղորդմանը տուած իր հարցազրոյցում. «Բասկետբոլ խաղալը, իրավագիտությունը եւ երաժշտութիւնը ստեղծում են իմ երաժշտական կարիերան... Բասկետբոլում դու սովորում ես խաղալ թիմում, սովորում ես վստահել: Ես հիմա ունեմ իմ խումբը եւ նրանց հետ նոյն կերպ եմ աշխատում, ինչ մարզիչը բասկետբոլի թիմի հետ, դա շատ ինձ օգնում է: Եվ երբ դու իրաւագիտութիւն ես սովորում, դու սկսում ես ճիշտը սխալից տարբերել եւ աւելի պրակտիկ ես դառնում: Ես արուեստագէտ եմ, բայց ես կեանքից կտրուած արուեստագէտներից չեմ, եւ կարծում եմ` այս ամէնը փոխլրացնող է եւ նպաստում է իմ երաժշտությանը որեւէ կերպ»: Եվրոպայում իր նոր ալբոմը ներկայացնելուց մէկ շաբաթ յետոյ` օգոստոսի 9-ին, Գայ Մանուկեանը մասնակցելու է Լիբանանում անցկացուող եւ Միջին Արեւելքում խոշորագոյն «Բեյթեդին» փառատօնին, որ այս տարի մեկնարկել է յուլիսի 2-ից եւ համախմբում է այնպիսի հանրաճանաչ անունների, ինչպիսիք են Շառլ Ազնաւուրը եւ կինոռեժիսոր Էմիր Կուստուրիցան իր No Smoking անկրկնելի նուագախմբով: Փառատոնի մէկ օրը` օգոստոսի 9-ը Գայ Մանուկյանինն է: Նա ներկայանալու է Հայաստանի ֆիլհարմոնիկ նուագախմբի հետ: «Իմ կարիերայում` որպէս Միջին Արեւելքի երաժիշտ, սա մեծագոյն նուաճումներից է, որին երաժիշտը կարող է հասնել: Եվ ինձ այնտեղ նվագակցելու է Երեւանի ֆիլհարմոնիկ նուագախումբը, ու նաեւ Մարիո Ռեյեսը Gypsy Kings խմբից, եւ դա իրոք շատ ոգեւորիչ է ինձ համար»,- ասել է Գայ Մանուկեանը Asia Uncat հեռուստաշոուի ժամանակ:
  -   Մշակոյթ