Գանձա գիւղում կատարուել է հաւաքական մկրտություն<br />


Գանձա գիւղում կատարուել է հաւաքական մկրտություն

  • 29-07-2009 17:30:00   |   |  Հասարակութիւն
ԳԱՆՁԱ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Յուլիսի 23-ին Նինոծմինդայի շրջանի Գանձա գիւղում տեղի է ունեցել հաւաքական մկրտություն, որը ՀՕՄ-ի Վրաստանի գրասենեակի (ՎՀՕՄ) հերթական ծրագրերից մէկն է եւ հովանաւորւում է ՀՕՄ-ի կողմից: 50 գանձակցի երեխաներին Գանձա գիւղի նոր վերանորոգուած եկեղեցում մկրտել է Նինոծմինդայի սուրբ Սարգիս եկեղեցու քահանա Տեր Արմաշեն: Մկրտությանը ներկայ են գտնուել ՎՀՕՄ-ի Վարչութիւնը եւ ՀՕՄ ներկայացուցիչներ: Կնունքը անցկացուել է մեծ շուքով եւ վերջում կատարուել է մատաղի արարողութիւն: Թամարա Մինասեան
  -   Հասարակութիւն