Շրջանառութեան մէջ դրուեցին «Հայաստանը` շախմատի համաշխարհային<br /> օլիմպիադայի կրկնակի չեմպիոն» թեմայով թողարկված նամականիշերը<br />


Շրջանառութեան մէջ դրուեցին «Հայաստանը` շախմատի համաշխարհային
օլիմպիադայի կրկնակի չեմպիոն» թեմայով թողարկված նամականիշերը

  • 29-07-2009 16:26:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի շախմատի կենտրոնական տանը յուլիսի 29-ին մարուեցին եւ շրջանառութեան մէջ դրուեցին «Հայաստանը` շախմատի համաշխարհային օլիմպիադայի կրկնակի չեմպիոն» թեմայով թողարկված երկու նամականիշերը: Պաշտօնական արարողութիւնն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգէն Սարգսեանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխաւոր տնօրէնի պաշտօնակատար Արման Խաչատրեանը եւ Հայաստանի ֆիլատելիստների միութեան նախագահ Հովիկ Մուսայելյանը: Նամականիշներից մէկի վրայ պատկերուած է 2008թ.-ին Դրեզդէնում կայացած համաշխարհային օլիմպիադայում յաղթած Հայաստանի շախմատի հաւաքականն ու նրա մարզիչը, իսկ միւսի վրայ` շախմատային խաղաքարեր եւ Դրեզդենի օլիմպիադայի խորհրդանիշը` հայկական դրօշի ֆոնի վրայ: Նամականիշներն ունեն 70 եւ 280 դրամ անվանագին, իւրաքանչիւրը թողարկվել է 50 հազար տպաքանակով: Գ.Սարգսեանը նշեց, որ այդ նամականիշերը եւս մէկ անգամ հնարաւորութիւն են տալիս վերհիշելու Հայաստանի հաւաքականի փառապանծ յաղթանակները: «Նամականիշերը խորհրդանշում են մեր յաղթանակը եւ պատմութեան մէջ կմնան որպէս յաղթական նամականիշեր»,- ասաց նախարարը: Ա.Խաչատրեանի խօսքերով, շախմատային թեման «Հայփոստի» թողարկած նամականիշերում միշտ էլ իր ուրոյն տեղն է ունեցել: «Այսպիսով ցանկանում ենք մեծարել մեր շախմատիստներին եւ նպաստել Հայաստանում շախմատային աւանդոյթների շարունակմանն ու խթանմանը»,- ասաց նա:
  -   Սպորտ