Գայեանէ Յովհաննիսեանի հիմնած մանկական օպերային երգչախումբը<br /> միակն է Եվրոպայում<br />


Գայեանէ Յովհաննիսեանի հիմնած մանկական օպերային երգչախումբը
միակն է Եվրոպայում

  • 18-07-2009 19:15:00   |   |  Մշակոյթ
ՄԱՐՍԵԼ, 18 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Արդէն տասնմէկ տարի է, ինչ Ֆրանսիայի Պրովանս Ալպ Կոտ դ'Ազուր (Provence-Alpes-Cote d'Azur) նահանգի Մարսել քաղաքում գործում է հայազգի օպերային երգչուհի եւ մանկավարժ Գայեանէ Հովհաննսիսյանի հիմնած, իր կազմում տարբեր ազգերի ներկայացուցիչներ ներառող «Մանկական դասական օպերային երգչախումբը»: Գ.Յովհաննիսեանը մանկավարժական գործունէութիւնը սկսել է Հայաստանում: Աւարտելով Երեւանի Կոմիտասի անուան պետական կոնսերուատորիայի ասպիրանտուրան` աշխատանքի է անցնում բուհի վոկալ ամբիոնում: Երգչախմբի ղեկավարը մանկավարժական փորձառություն է ստացել նաեւ Դավիթ Զալյանի տնօրինած երաժշտական կրթօջախում, ուր դասախօս Թամարա Շահնազարեանը հիմնել էր ձայնի փոփոխման տարիքում գտնուող երեխաների ձայնի պահպանման յատուկ դպրոց: «Հայերն Այսօր»-ի թղթակցի հետ զրոյցում Գ.Յովհաննիսեանը պատմեց, որ Մարսելի եւ Պրովանս Ալպ Կոտ դ'Ազուրի մշակոյթի ոլորտի պատասխանատուները թերահավատությամբ են վերաբերուել իր` Մարսելում մանկական օպերային երգչախումբ հիմնելու գաղափարին: Տիկին Գայանեն, սակայն, կարողացել է շուրջ 500 երեխաներից ընտրել 30-ին եւ ստեղծել երգչախումբ: Յետագայում նրանց են միացել կրտսեր քույրերն ու եղբայրները: Ներկայումս երգչախումբը կազմուած է 5-11 եւ 11-20 տարիքային խմբերի 50 երգիչներից: 2000թ. «Մանկական դասական օպերային երգչախումբը» Ֆրանսիայի մի շարք քաղաքների հեղինակաւոր բեմահարթակներից ներկայացրել է Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր»-ը: Դրան յաջորդել են բազմաթիւ հրաւէրներ տարբեր երկրներից: Երգչախմբի ելոյթները յաճախակի ցուցադրվում էին ամբողջ Եվրոպայով հեռարձակւող ֆրանսիական հեռուստաալիքներով: «Մանկական դասական օպերային երգչախումբը» հաջողութեամբ ելոյթներ է ունեցել Բելգիայի թագաւորական պալատում, Լուվրում, Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, իսկ 2004թ. մասնակցել է Հռոմի միջազգային մրցոյթին` 68 երկրների շարքում զբաղեցնելով 4-րդ տեղը: Ներկայումս երգչախումբն ունի Ռիո դե Ժանեյրոյում, Լոնդոնում եւ աշխարհի այլ երկրներում համերգների հրաւէրներ: Տեսնելով Մարսելի «Մանկական դասական օպերային երգչախմբի» մեծ յաջողութիւնները` Նիս քաղաքի հայ համայնքը հրաւիրում է Գայեանէ Յովհաննիսեանին հիմնելու հայկական մանկական երգչախումբ: Վերջինս գործում է արդէն հինգ տարի` հիմնականում կատարելով հայ երգահանների ստեղծագործութիւններ: Գ.Յովհաննիսեանի գնահատմամբ, Նիսի հայկական մանկական երգչախմբի երեխաները տաղանդաւոր են եւ նրանցից շատերն արդէն սովորում են այդ եւ հարակից քաղաքների կոնսերվատորիաներում: Հայկական մանկական երգչախումբը ամիսը 1-3 անգամ ելոյթ է ուենում առայժմ Պրովանս Ալպ Կոտ դ'Ազուրի քաղաքներում: Սպասւում է, որ այն կմասնակցի Երեւանում անցկացուելիք «Մէկ ազգ` մէկ մշակոյթ 2010» փառատօնին:
  -   Մշակոյթ