ՀԲ-ի Հարաւային Կովկասի տարածաշրջանային տնօրէնը ծանօթացաւ<br /> Արագածոտնի մարզում ՀԲ-ի միջոցներով իրականացyող ծրագրերի ընթացքին<br />


ՀԲ-ի Հարաւային Կովկասի տարածաշրջանային տնօրէնը ծանօթացաւ
Արագածոտնի մարզում ՀԲ-ի միջոցներով իրականացyող ծրագրերի ընթացքին

  • 08-07-2009 19:10:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԱՇՏԱՐԱԿ, 8 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Աշխատանքային այցով Երեւանում գտնուող Համաշխարհային բանկի Հարաւային Կովկասի տարածաշրջանային տնօրէն Ասադ Ալամը յուլիսի 8-ին ՀԲ-ի երեւանեան գրասենեակի ղեկավար Արիտոմենե Վարուդակիսի ուղեկցութեամբ այցելել է Արագածոտնի մարզի Աղձք, Վարդենուտ, Արա եւ Մուլքի գիւղեր` ծանօթանալու ՀԲ ֆինանսավորմամբ իրականացyող մի շարք ծրագրերի ընթացքին: ՀԲ-ի «Գիւղական ձեռնարկութիւնների եւ փոքրածավալ առեւտրային գիւղատնտեսութեան զարգացման» ծրագրի շրջանակներում Աղձք գիւղում կատարւում են համայնքային գազիֆիկացման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժէքը 2 մլն դոլար է, որից 53 մլն դրամը տրամադրվել է գիւղի գազիֆիկացման համար: Գազիֆիկացման համար անհրաժեշտ գումարի 15% վճարուել է տեղի բնակչութեան կողմից: ՀԲ-ի ներկայացուցիչները ծանոթացան նաեւ Վարդենուտ եւ Արա գիւղերն իրար կապող շուրջ 3,5 կմ երկարությամբ ճանապարհի վերանորոգման աշխատանքների ընթացքին: Նշուած ճանապարհահատուածը նախկինում գտնուել է անբարեկարգ վիճակում եւ ձմռանը եղել գրեթէ անանցանելի, ինչի հետեւանքով տեղի բնակչութիւնը տեղաշարժվելու սահմանափակ հնարաւորութիւններ է ունեցել: Այցի աւարտին Ա.Ալամը եղավ Մուլքի գիւղում, որտեղ Հայաստանի «Սոցիալական ներդրումների հիմնադրամ» ծրագրին ՀԲ-ի տրամադրած 8 մլն դոլարի լրացուցիչ ֆինանսաւորման շնորհիւ կառուցւում է խմելու ջրի պոմպակայան: Կարեւորելով այս ծրագրերի իրականացումը, Ա. Ալամը նշեց, որ դրանք զգալի դրական ազդեցութիւն կունենան համայնքներում` կենսամակարդակի բարձրացման առումով: Մասնաւորապէս, Աղձք գիւղում գազիֆիկացումից յետոյ շուրջ 600 ընտանիքներ, դպրոցը եւ մանկապարտէզը կունենան ջեռուցում, արդիւնքում` նաեւ կնուազեն ծառահատումները: Ինչ վերաբերում է գիւղական ճանապարհների վերանորոգմանը, ապա, նրա խօսքերով, դրա արդիւնքում կբարելաւուի համայնքի մրցունակութիւնն ու բարեկեցութիւնը, գիւղը կարող է աւելի հեշտ կապ հաստատել հանրապետական մայրուղու հետ: Բացի այդ` կկրճատուեն գիւղմթերքների` շուկայ փոխադրման ծախսերը:
  -   Տնտեսութիւն