Հունահռոմեական ոճի ըմբիշ Ռաֆայէլ Ալեքսանեանը Եւրոպայի<br /> երիտասարդական առաջնութիւնում կպայքարի բրոնզէ մեդալի համար<br />


Հունահռոմեական ոճի ըմբիշ Ռաֆայէլ Ալեքսանեանը Եւրոպայի
երիտասարդական առաջնութիւնում կպայքարի բրոնզէ մեդալի համար

  • 02-07-2009 18:44:00   |   |  Սպորտ
ԹԲԻԼԻՍԻ, 2 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 2-ին Թբիլիսիում մեկնարկեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եւրոպայի երիտասարդական առաջնութիւնը: Մրցումներին մասնակցող հայաստանցի 8 մարզիկներից առաջին օրը մրցագորգ ելան Ալեքսան Միքայելեանը (55 կգ, Գիւմրի), Արամ Ջուլֆալակեանը (66 կգ, Երեւան), Վաչիկ Եղիազարյանը (ծանր քաշային, Երեւան) եւ Ռաֆայէլ Ալեքսանեանը (74 կգ, Երեւան): Ռ.Ալեքսանեանը իր հաշուին գրանցեց 3 յաղթանակ, 1 պարտութիւն եւ իրաւունք ստացաւ մասնակցելու բրոնզէ մեդալի համար պայքարին: Գօտեմարտը տեղի կունենայ երեկոյեան մրցահերթում: Ռ.Ալեքսանեանի միւս 3 թիմակիցները մեկնարկային հանդիպումներում ձախողուեցին եւ դուրս մնացին յետագայ պայքարից: Հայաստանի միւս 4 ըմբիշները մրցագորգ կելնեն յուլիսի 3-ին:
  -   Սպորտ