2009 թուականի յունուար-մայիսին Հայաստանի պետբյուջեց աւելի քան<br /> 5 մլրդ դրամ է յատկացուել պետական պարտքի սպասարկմանը<br />


2009 թուականի յունուար-մայիսին Հայաստանի պետբյուջեց աւելի քան
5 մլրդ դրամ է յատկացուել պետական պարտքի սպասարկմանը

  • 01-07-2009 15:32:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 1 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009 թուականի յունուար-մայիսին Հայաստանի պետբյուջեց աւելի քան 5 մլրդ դրամ է յատկացուել պետական պարտքի սպասարկմանը` կազմելով կիսամեակային ծրագրի 73,2%-ը: Մասնաւորապէս` նշուած գումարից շուրջ 3,9 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 1,2 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: 2008 թուականի առաջին կիսամեակի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 17,3%-ով կամ 744,8 մլն դրամով, որը պայմանաւորուած է ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով: Պետական բիւջէից տրամադրուած սուբսիդիաների գումարը կազմել է աւելի քան 6,9 մլրդ դրամ, որը 12,4%-ով զիջել է նախորդ տարուայ նոյն ցուցանիշը եւ ապահովել կիսամեակային ծրագրի 78,2% կատարողական: Հաշուետու ժամանակահատուածի պետական բիւջէի ընթացիկ ծախսերի 10,6%-ը կամ 27,9 մլրդ դրամ կազմել են դրամաշնորհները, որից 11,5 մլրդ դրամը տրամադրվել է համայնքների բիւջէներին համահարթեցման սկզբունքով տրուող դոտացիաների ֆինանսաւորմանը: Դրամաշնորհների կիսամեակային ծրագիրը կատարուել է 72,8%-ով: Ըստ ՀՀ Ֆինանսների նախարարութեան տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերի բաժնի հաղորդագրութեան, հաշուետու ժամանակահատուածում պետական բիւջէի ընթացիկ ծախսերի 37%-ն ուղղուել է սոցիալական նպաստներին եւ կենսաթոշակներին, որոնք կազմել են շուրջ 96,9 մլրդ դրամ կամ կիսամեակային ծրագրի 80,1%-ը: Մասնաւորապէս, 72,6 մլրդ դրամ է տրամադրվել կենսաթոշակներին, 24,3 մլրդ դրամ` նպաստներին: 2008 թուականի նոյն ժամանակահատուածի համեմատ կենսաթոշակների գծով բիւջէի ծախսերն աճել են 13,3%-ով, իսկ նպաստներինը` 19,2%-ով: 2009 թուականի յունուար-մայիս ամիսներին պետական բիւջէի ոչ ֆինանսական ակտիւների հետ գործառնութիւնները կազմել են 17 մլրդ դրամ. մասնաւորապէս, 20,9 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիւների գծով ծախսերը եւ 3,9 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիւների օտարումից մուտքերը: 2008 թուականի նոյն ժամանակահատուածի համեմատ ոչ ֆինանսական ակտիւների գծով ծախսերը նուազել են 24,6%-ով կամ 6,8 մլրդ դրամով, իսկ ոչ ֆինանսական ակտիւների օտարումից մուտքերը` 33,8%-ով կամ 2 մլրդ դրամով:
  -   Տնտեսութիւն