Յունիսի 8-12-ին Հայաստանի արտարժոյթի ներբանկային շուկայում<br /> գնուել է շուրջ 50,7 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 47,5 մլն դոլար<br />


Յունիսի 8-12-ին Հայաստանի արտարժոյթի ներբանկային շուկայում
գնուել է շուրջ 50,7 մլն ԱՄՆ դոլար, վաճառուել` շուրջ 47,5 մլն դոլար

  • 12-06-2009 18:27:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 12 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 8-12-ին ՀՀ արտարժոյթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնուել է 50 մլն 700 հազ. 774 ԱՄՆ դոլար` 369,48 դրամ ԱՄՆ մէկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառուել` 47 մլն 483 հազ. 870 ԱՄՆ դոլար` 371,03 դրամ ԱՄՆ մէկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: ՀՀ Կենտրոնական բանկի Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան տուեալներով, նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 150 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 371 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱ» բորսայում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 7 մլն 250 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 369,73 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Յունիսի 1-7-ին բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 9,7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերի ծաւալը` 11,4 մլն ԱՄՆ դոլար: Համեմատութեան համար նշենք, որ յունիսի 1-5-ին արտարժոյթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնուել է 50 մլն 610 հազ. 562 ԱՄՆ դոլար` 368,97 դրամ ԱՄՆ մէկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառուել` 65 մլն 358 հազ. 448 ԱՄՆ դոլար` 370,56 դրամ ԱՄՆ մէկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նոյն ժամանակահատուածում միջբանկային շուկայում իրականացուել է 100 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 370,35 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԷՆԻԱ» բորսայում նշուած ժամանակահատուածում իրականացուել է 10 մլն 20 հազ. ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 370,15 դրամ մէկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Մայիսի 25-31-ին բանկերի կողմից դրամով տրամադրուած վարկերի ծաւալը կազմել է 8,2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրուած վարկերի ծաւալը` 15 մլն ԱՄՆ դոլար:
  -   Տնտեսութիւն