«ԼՈՆԴՈՆ-ԵՐԵՎԱՆ ԿՕ» ապահովագրական ՍՊԸ-ն դատական եւ<br /> արտադրական ծախսերի ապահովագրութիւն չի իրականացնի<br />


«ԼՈՆԴՈՆ-ԵՐԵՎԱՆ ԿՕ» ապահովագրական ՍՊԸ-ն դատական եւ
արտադրական ծախսերի ապահովագրութիւն չի իրականացնի

  • 03-06-2009 21:17:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 3 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի յունիսի 2-ի նիստում «ԼՈՆԴՈՆ-ԵՐԵՎԱՆ ԿՕ» ապահովագրական ՍՊԸ-ի դիմումի համաձայն վերաձեւակերպուել է ընկերութեան ոչ կեանքի ապահովագրութեան լիցենզիան` «Դատական եւ արտադրական ծախսերի ապահովագրութիւն» դասը հանելով ընկերութեան ապահովագրական գործունէութեան լիցենզիայից: Խորհուրդը որոշել է գրաւատան կազմակերպման լիցենզիաներ տրամադրել «ԳՈՒԴԱՎԻ» ՍՊԸ-ին եւ «ՍՈՒՐԷՆ ԳՈԼԴ» ՍՊԸ-ին: Արտարժոյթի առուվաճառքի լիցենզիաներ են տրամադրվել «ՎԵԳԱ ՈՒՈՐԼԴ» ՍՊԸ-ին, անհատ ձեռնարկատէր Տիգրան Սարգսեյանի փոխանակման կէտի թիւ 3 մասնաճիւղին եւ «ԱՐՎԻԷՄ ՍԹԱՅԼ» ՍՊԸ-ին: Վերձեւակերպվել է «Ա/Ձ Նունէ Աւետիսեան» փոխանակման կէտի արտարժոյթի առուվաճառքի թիւ 717 լիցենզիան: Ըստ ՀՀ ԿԲ Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան, Խորհուրդը հաստատել է «Բանկային աւանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշուարկումը» կանոնակարգ 8/02-ը, «Բանկերի, վարկային կազմակերպութիւնների, ապահովագրական ընկերութիւնների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերութիւնների, կենտրոնական դեպոզիտարիայի եւ դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպութիւնների կողմից տեղեկութիւնների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ը, «Ապահովագրական ընկերութեան ներքին հսկողութեան համակարգին ներկայացւող նուազագոյն պահանջները» կանոնակարգ 3/10-ը, ինչպէս նաեւ ՀՀ ԿԲ յուշադրամների թողարկման 2010-2011թթ.-ի ծրագիրը: Փոփոխութիւններ են կատարուել «Բանկերի հաշուտւութիւնները, դրանց ներկայացումը եւ հրապարակումը» կանոնակարգ 3-ում եւ «Վարկային կազմակերպութիւնների հաշուտւութիւնները, դրանց ներկայացումը եւ հրապարակումը» կանոնակարգ 15-ում: Փոփոխութիւններ եւ լրացումներ են կատարուել «Ապահովագրական ընկերութիւնների ակտիւների դասակարգման եւ հնարաւոր կորուստների պահուստների ձեւաւորման եւ օգտագործման կարգը» կանոնակարգ 3/09-ում, «Ապահովագրական ընկերութիւնների հաշուապահական հաշուառման հաշուային պլանում», «Ապահովագրական ընկերութիւնների հաշուապահական հաշուառման հաշուային պլանի կիրառման հրահանգում» եւ «Ապահովագրական ընկերութիւնների հաշվետվությունների ձեւերը, դրանցում ներառուող տեղեկատուութիւնը, ներկայացնելու կարգը եւ ժամկէտները» կանոնակարգ 3/04-ում:
  -   Տնտեսութիւն