Ռոստովի մարզում նշուվել է Հայաստանի Առաջին Հանրապետութեան<br /> տոնը<br />


Ռոստովի մարզում նշուվել է Հայաստանի Առաջին Հանրապետութեան
տոնը

  • 03-06-2009 15:25:00   | Ռուսաստան  |  Մշակոյթ
 ՆՈՎՈՉԵՐԿԱՍԿ, 3 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքի «Անի» հայկական մշակոյթային լուսաւորչական կենտրոնում մայիսի 28-ին հանդիսաւոր կերպով նշուվել է Հայաստանի Առաջին Հանրապետութեան օրը: Հնչել է Հայաստանի պետական օրհներգը եւ ծափահարությունների ներքոյ ներս է բերուել Հայաստանի Հանրապետութեան եռագույն դրոշը: Կենտրոնի փոխնախագահ Օֆելեա Միրզոեանն իր ելոյթում նշել է 20-րդ դարասկզբի իրադարձութիւնների պատմական նշանակութեան մասին եւ յատուկ անդրադարձել Բաշ-Ապարանի եւ Սարդարապատի հերոսամարտերում հայ ժողովրդի տարած յաղթանակին: Կենտրոնի սաները ազգային պարեր են կատարել, ներկայացրել թատերական բեմականացումներ` ազգային ծիսակատարութիւնների տարրերով: Միջոցառումն աւարտուել է հայկական «Քոչարիով» եւ շուրջպարով: «Անի» մշակոյթային-լուսաւորչական կենտրոնի հաղորդագրութիւնում նշւում է, որ Նովոչերկասկի հայ համայնքը 14 տարուայ պատմութիւն ունի: Քաղաքում գործում են լուսաւորչական կենտրոն եւ կիրակնօրեայ դպրոց: Կենտրոնի փոխնախագահ Օֆելեա Միրզոեանի խօսքերով, համայնքի ամենակարեւոր նպատակներից մէկը օտարութեան մէջ գտնուող հայերին Հայաստանի հետ ամուր եւ երկարատեւ կապով միավորելն է, աճող սերնդին հայեցի դաստիարակելը, Հայաստանի պատմութեանն ու մշակոյթին ծանօթացնելը:
  -   Մշակոյթ