Հայաստանի շուրջ 600 խոշոր ձեռնարկութիւններ պարտադիր աուդիտ<br /> կանցնեն<br />


Հայաստանի շուրջ 600 խոշոր ձեռնարկութիւններ պարտադիր աուդիտ
կանցնեն

  • 29-05-2009 20:40:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի կառավարութեան մայիսի 29-ի նիստում հաստատուեց «Հաշուապահական հաշուառման մասին» ՀՀ օրէնքում փոփոխութիւն կատարելու մասին ՀՀ օրէնքի նախագծի վերաբերեալ կառավարութեան եզրակացութիւնը: Ինչպէս նշեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթեանը, որոշման համաձայն 500 մլն դրամ շրջանառություն եւ նոյնքան էլ կապիտալ ունեցող խոշոր ընկերութիւնները պէտք է պարտադիր աուդիտ անցնեն: Ըստ նախարարի, նախագծի վերաբերեալ ՀՀ Ազգային Ժողովի մի շարք պատգամաւորներ առաջարկել են պարտադիր աուդիտ անցնողների ցանկից հանել այն ձեռնարկութիւններին, որոնք ունեն նշուած չափով կապիտալ, բայց ներկայումս չեն աշխատում: Սակայն, Տ.Դաւթեանի խօսքերով, կառավարութիւնը նպատակահարմար չի գտնում հաւանութեան արժանացնել այս առաջարկը: Վարչապետ Տիգրան Սարգսեանը նշեց, որ սա բանավէճի թեմա է: Ըստ վարչապետի, աուդիտի չիրականացումը նշանակում է, որ չեն իրականացւում նախատեսուած լուրջ փոփոխութիւնները: Եթէ տուեալ ձեռնարկութիւններն ունեն այդքան կապիտալ միջոցներ եւ չեն աշխատում, ապա, ըստ Տ.Սարգսեյանի, պէտք է ջանքեր գործադրուեն եւ գումարներ ներդրուեն, որպէսզի դրանք աշխատեցվեն: «500 մլն եւ աւելի դրամի ակտիւներ ունեցողները պէտք է գործունէութիւն ծավալեն: Նրանք պարտաւոր են դա անել»,- նշեց Տ.Սարգսեանը` յաւելելով, որ պետութիւնը պէտք է խստապահանջ լինի այս հարցի նկատմամբ, քանի որ որոշ երկրներում այդպիսի ձեռնարկութիւնները նոյնիսկ տուգանքներ են վճարում: Վարչապետը նշեց նաեւ, ընդհանուր առմամբ, 600 խոշոր ձեռնարկութիւններ կանցնեն պարտադիր աուդիտ:
  -   Տնտեսութիւն