2009թ.-ի մայիսին Հայաստանում ծառայութիւնների սակագները<br /> 0,2%-ով աճել են<br />


2009թ.-ի մայիսին Հայաստանում ծառայութիւնների սակագները
0,2%-ով աճել են

  • 29-05-2009 16:22:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի բնակչութեանը մատուցուած ծառայութիւնների ոլորտում 2009թ.-ի մայիսին ապրիլի համեմատ արձանագրուել է սակագների 0,2% յավելաճ, ինչը հիմնականում արդիւնք է այն բանի, որ հանրային սննդի ծառայութիւնների սակագներն աճել են 0,8%-ով, մշակոյթինը` 4,9%-ով, իսկ կենցաղային ծառայութիւններինը` 5%-ով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալներով, բնակարանային-կոմունալ, բուժսպասարկման, կրթութեան համակարգի, իրաւական ու բանկային ծառայութիւնների ոլորտում նշուած ժամանակահատուածում գրանցուել է գների 0,1% յավելաճ: Տրանսպորտի եւ կապի ծառայութիւնների սակագները նուազել են, համապատասխանաբար, 0,5%-ով եւ 0,1%-ով, իսկ հանգստի կազմակերպման ծառայութիւնների սակագները նախորդ ամսուայ համեմատ մնացել են անփոփոխ:
  -   Տնտեսութիւն