Համազգայինի պարի դպրոցը անցկացրել է տարեվերջյան համերգ<br />


Համազգայինի պարի դպրոցը անցկացրել է տարեվերջյան համերգ

  • 25-05-2009 19:10:00   |   |  Մշակոյթ
ԲԵՅՐՈՒԹ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Բեյրութի «Էմիլ Լահուդ» հանդիսասրահում մարտի 24-ին տեղի է ունեցել Համազգայինի «Գայեանէ» պարի դպրոցի տարեվերջյան ելոյթը: Ինչպէս տեղեկանում ենք «Ազդակ» օրաթերթից, համերգին ներկայ են եղել Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ եպիսկոպոս Խաչերյանը, ինչպէս նաեւ վեր. Սողոմոն Քիլաղպյանը, հոգեւոր հայրեր, կրթական պատասխանատուներ եւ տնօրեններ, միութիւնների ներկայացուցիչներ, արվեստասերներ, համազգայնականներ եւ ծնողներ: Միջոցառման բացմանը նշուվել է, որ «Գայեանէ» պարի դպրոցի նպատակն է պատանիներին եւ մանուկներին ծանօթացնել հայ ժողովրդի մշակոյթային ժառանգութեան մի հատուածի պարարվեստին: Շուրջ մէկուկէս ժամ տեւած համերգի ընթացքում ելոյթ են ունեցել պարի դպրոցի աւելի քան երկու հարիւր աշակերտները, որոնք ներկայացրել են «Սարդարապատ», «Ուզունդարա», «Արարատեան աղջիկներ», «Քոչարի», «Բերդ», «Անուրջներ» եւ այլ պարեր: Ծրագրում տեղ են գտել նաեւ իսպանական եւ յունական պարեր: Հանդիսութեան աւարտին Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Գեղամ եպիսկոպոս Խաչերյանը բարձր է գնահատել դպրոցի աշակերտների կատարումները, նշել, որ Համազգայինը մեծ դպրոց է, որտեղ աշակերտները հայկական ինքնութեան պահպանման դասեր են ստանում: Սրբազանի խօսքերով, Համազգայինն իր եռանդով ու ոգեւորութեամբ մշակոյթային եւ ազգային առողջ մթնոլորտ է ստեղծում զույգ կենտրոններում` արժեքավորելով լիբանանահայ գաղութի ամրութիւնը:
  -   Մշակոյթ