Չնայած ճգնաժամին, «վիվասել»-ի 1200 աշխատակիցներից եւ ոչ<br /> մէկի աշխատատեղը չի կրճատուել եւ չի կրճատուելու<br />


Չնայած ճգնաժամին, «վիվասել»-ի 1200 աշխատակիցներից եւ ոչ
մէկի աշխատատեղը չի կրճատուել եւ չի կրճատուելու

  • 21-05-2009 19:46:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռալֆ Յիրիկյանը մայիսի 21-ին հերքեց «վիվասել-ՄՏՍ» ընկերութեան գործադիր տնօրէնի պաշտօնից իրեն ազատելու մասին լուրերը: Նրա խօսքերով, նման լուրեր տարածւում են շատ վաղուց, դեռեւս «վիվասել»-ի տնօրէնի պաշտօնում իր նշանակումից ի վեր: «Շատերն ասում էին, որ ես մէկ ամիս էլ չեմ աշխատի, սակայն այդ կանխատեսումները չարդարացան: Ես շատ ուրախ եմ, որ ինձ բախտ վիճակվեց աշխատելու հայրենիքում եւ այս աշխատակազմի հետ, որը ես իմ ընտանիքն են համարում»,- ասաց Ռ.Յիրիկյանը: Նա նշեց, որ չնայած ճգնաժամի հետ կապուած ընկերութեան ծախսերի կրճատմանը, «վիվասել»-ի 1200 աշխատակիցներից եւ ոչ մէկի աշխատատեղը չի կրճատուել եւ չի կրճատուելու: Այլ հարց է, որ կարճաժամկէտ աշխատանքների համար որոշ մարդկանց հետ կնքուած պայմանագրերը ոչ միշտ են երկարացվում: Ըստ Ռ.Յիրիկյանի, չեն կրճատուելու նաեւ բարեգործութեան համար «վիվասել»-ի բիւջէով ամէն տարի նախատեսւող գումարները: Նրա խօսքերով, տարբեր ոլորտներում ցուցաբերուող օգնութիւնը ընկերութիւնը համարում է ոչ թէ բարեգործութիւն, այլ իր գործունէութեան մի մասը եւ կորպորատիվ պատասխանատւութիւնը հասարակութեան առջեւ: Ռ.Յիրիկյանը չցանկացաւ մեկնաբանել այն փաստը, որ այլ ընկերութիւններ նման պատասխանատւութիւն չեն կրում, իսկ հայաստանեան շատ գործարարներ բարեգործութեամբ զբաղւում են միայն ընտրությունից ընտրություն: Բարեգործութեան հարցում այլ մօտեցում ունի Հայաստանում կապի մէկ այլ օպերատոր հանդիսացող «արմէնտել»-ը: Ընկերութեան նորանշանակ գլխաւոր տնօրէն Իգոր Կլիմկոն յայտարարեց, որ, թէեւ «արմէնտել»-ը բարեգործութեան բնագաւառում զիջում է իր մրցակցին, սակայն ձգտելու է ստանձնել Հայաստանում սոցիալական օպերատորի դերը: «արմէնտել»-ի ղեկավարի խօսքերով, ընկերութեան կողմից կատարւող ամենակարեւոր բարեգործութիւնը պէտք է լինի այն, որ իւրաքանչիւր քաղաքացի պէտք եղած դէպքում կապվի ոստիկանութեան հետ, իսկ թոշակառու տատիկը կարողանայ շտապ օգնութիւն զանգահարել:
  -   Տնտեսութիւն