2008թ.-ի առաջին եռամսյակի համեմատ Հայաստանում էլեկտրոնային<br /> վճարումների ծաւալը 3%-ով նուազել է<br />


2008թ.-ի առաջին եռամսյակի համեմատ Հայաստանում էլեկտրոնային
վճարումների ծաւալը 3%-ով նուազել է

  • 19-05-2009 18:17:00   | Հայաստան  |  Տնտեսութիւն
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2009թ.-ի առաջին եռամսյակում ՀՀ Կենտրոնական բանկի վճարային համակարգերով կատարուված վճարումների գերակշիռ մասը իրականացուել է էլեկտրոնային վճարումների համակարգի միջոցով: Համակարգի մասնակիցների էլեկտրոնային վճարումներն (առանց բորսայական գործառնութիւններ իրականացնելու հետ կապուած փոխանցումների) միջին հաշւով կազմել են ընդհանուր վճարումների ծաւալի 4,5%-ը եւ քանակի 94,2%-ը: ՀՀ ԿԲ Հասարակայնութեան հետ կապերի ծառայութեան տուեալներով, նախորդ տարուայ նոյն ժամանակահատուածի համեմատ էլեկտրոնային վճարումների ծաւալը նուազել է 3%-ով (35 մլրդ դրամով կամ մօտ 93,8 մլն ԱՄՆ դոլար), իսկ քանակը` աւելացել է 36%-ով (140 հազ. 52-ով): Բացի այդ, բորսայական գործառնութիւնների իրականացման հետ կապուած փոխանցումները կազմել են 4 տրլն 298 մլրդ դրամ, որը աւելացել է 77%-ով: Առեւտրային բանկերի կողմից էլեկտրոնային վճարումների համակարգով (առանց բորսայական գործառնութիւններ իրականացնելու հետ կապուած փոխանցումների) կատարուված վճարումները կազմել են վերջիններիս վճարումների ծաւալի մօտ 84,2% (աւելացել է 177 մլրդ դրամով), իսկ քանակով` կառուցուածքում` մօտ 99,8%-ով: Էլեկտրոնային վճարումների համակարգով իրականացուած դրամական փոխանցումների միջին օրական քանակը 2008թ.-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է 2 հազ. 196-ովն կազմելով 8 հազ. 286, իսկ ծավալըն նուազել է 0,5 մլրդ դրամով` կազմելով 15.5 մլրդ դրամ: Բորսայական գործառնութիւնների իրականացման նպատակով հաշուետու ժամանակահատուածում կատարուված փոխանցումների միջին օրական ծաւալը կազմել է մօտ 67 մլրդ դրամ, որն աւելացել է է 29 մլրդ դրամով: Էլեկտրոնային վճարումների համակարգում մէկ էլեկտրոնային փոխանցման միջին ծաւալը, առանց բորսայական գործառնութիւնների իրականացման հետ կապուած փոխանցումների, նախորդ տարուայ առաջին եռամսյակի համեմատ նուազել է մօտ 0.8,մլն դրամով եւ կազմել է 1,8 մլն դրամ: Էլեկտրոնային վճարումների համակարգով առյեւրային անկերի կողմից բորսայական գործառնութիւնների իրականացման հետ կապուած փոխանցումների միջին ծաւալը կազմել 1 մլրդ 242 մլն. դրամ:
  -   Տնտեսութիւն